«Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ի թռչնամսի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է

Լուրեր

16.04.2025 | 21:14
ԱՄՆ-ն երկու ամսվա ընթացքում մտադիր է սկսել Սիրիայից զորքերի դուրսբերումը
16.04.2025 | 21:00
Վստահ եմ՝ Վարդան Ղուկասյանին ընտրածների մեծ մասը Միութենական պետության կողմնակից չէ, այլ բանի համար են ընտրել․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2025 | 20:49
Ուկրաինայի Գերագույն ռադան երկարաձգել է երկրում ռազմական դրությունն ու մոբիլիզացիան
16.04.2025 | 20:31
Գագիկ Բեգլարյանը ապօրինի ձեռք է բերել շուրջ 3 տասնյակ գույք. քրվարույթը դատարանում է. Հակակոռուպցիոն կոմիտե
16.04.2025 | 20:30
Գյումրեցիները՝ Վարդան Ղուկասյանի ընտրության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2025 | 20:20
Անաստաս Միկոյան 64 շենքերի բնակիչները հանդիպել են Տիգրան Ավինյանին
16.04.2025 | 20:14
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ընդունել է Թուրքիայի նախկին ՊՆ ղեկավարին
16.04.2025 | 20:00
Սա ծուղակ է․ Ալիևն ուզում է՝ հայերը դեմ քվեարկեն նոր Սահմանադրությանը, մեղադրի ռևանշիզմի մեջ, հարձակվի․ Գայանե Աբրահամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2025 | 19:55
ՍԴ-ն հրապարակեց ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի գործով որոշումը
16.04.2025 | 19:48
Ադրբեջանում ջրհեղեղների հետևանքով զոհ ու վիրավորներ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2025 | 19:33
ՔՊ-ն Գյումրիում դուրս մնաց խաղից․ ընդդիմությունն առանց Մարտուն Գրիգորյանի ընտրեց Վարդան Ղուկասյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2025 | 19:28
Բայդենը նախագահի պաշտոնը թողնելուց հետո առաջին հրապարակային ելույթում խիստ քննադատել է Թրամփի վարչակազմին
16.04.2025 | 19:10
Թուրքիայի խորհրդարանի փոխնախագահը սրտի կաթվածով հոսպիտալացվել է
16.04.2025 | 18:56
Գոռ Սահակյանը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
16.04.2025 | 18:44
Կարևորվել է Հայաստան-Եվրամիություն-Եվրոպայի խորհուրդ ձևաչափով իրականացվող ԳԼԿ ծրագիրը
Բոլորը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչները ստուգում են իրականացրել «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ին պատկանող թռչնամսի արտադրամասում (Արմավիրի մարզ, գ․ Ջրարբի), կատարել նմուշառում առկա ապրանքնատեսակներից և հանձնել լաբորատոր հետազոտության․ տեղեկացնում են ՍԱՏՄ-ից։

Ըստ փորձաքննության արդյունքների՝ «հավի միս պաղեցված» արտադրատեսակի նմուշը՝ «ախտածին ա/թ սալմոնելաներ», իսկ «հավի միս սառեցված» արտադրատեսակի նմուշը՝ «տեխնոլոգիապես ավելացված խոնավության զանգվածային մաս» ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային Միության կանոնակարգերով սահմանված պահանջներին։

ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ թռչնամսի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ: