Բայդենը նախագահի պաշտոնը թողնելուց հետո առաջին հրապարակային ելույթում խիստ քննադատել է Թրամփի վարչակազմին

Լուրեր

19.11.2026 | 18:37
Պուտինը պատմել է «փոխզիջումների» մասին, որոնց պետք է համաձայնել՝ պատերազմը դադարեցնելու համար
19.11.2026 | 18:29
Իտալական ակումբը պայմանագիր է կնքել շան հետ
19.11.2026 | 18:20
Հովհաննես Հովհաննիսյանը ևս 5 տարի կշարունակի լինել ԵՊՀ ռեկտոր
19.11.2026 | 18:10
Լատվիայի նոր կառավարությունը խոստացել է երկրի «ապառուսականացում» իրականացնել և սահմանափակել ռուսերենի օգտագործումը
19.11.2026 | 17:59
Ռուսաստանի պատասխանն ավելի ցավոտ կլինի․ Պուտինն առաջին անգամ մեկնաբանել է Ղրիմի կամրջին ուկրաինական հարվածները
19.11.2026 | 17:52
Նախազգուշացում եմ հայտարարում 75 համարի տակ հանդես եկող պատգամավորին․ Ռուբինյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 17:42
Վեց երկիր, այդ թվում՝ ՀՀ-ն և ԱՄՆ-ն, դեմ են քվեարկել Իսլամական կազմակերպության հետ համագործակցության մասին ՄԱԿ-ի բանաձևին
19.11.2026 | 17:30
Արդյո՞ք Իրանն ու Ադրբեջանը կարող են դառնալ ռուսական գազի այլընտրանքային մատակարար
19.11.2026 | 17:19
Օլիմպիական չեմպիոնը երեք տարով որակազրկվել է դոպինգի համար
19.11.2026 | 17:07
Ինչո՞ւ հետաձգվեց, ապա չեղարկվեց Միրզոյանի և Գերմանիայի ԱԳ նախարարի համատեղ ասուլիսը
19.11.2026 | 17:00
ԱՄՆ-ում ռուսաստանցի է ձերբակալվել լրտեսության մեղադրանքով․ նա հետևել է Ուկրաինային աջակցող ընկերության գործունեությանը
19.11.2026 | 16:51
Փաշինյանը դեկտեմբերի 3-ին կմեկնի Մոսկվա և կհանդիպի Պուտինի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 16:46
Ամերիկյան AECOM-ը Մհեր Գրիգորյանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրության նախնական արդյունքները
19.11.2026 | 16:35
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի տնային կալանքի ժամկետը 3 ամսով երկարաձգվեց
19.11.2026 | 16:24
Գրեթե բոլոր ռուսական բանկերը սանկցիաների տակ են, մեզ համար դա խնդիրներ է ստեղծում․ Մարտին Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենն իր առաջին հրապարակային ելույթում քննադատել է նախագահ Դոնալդ Թրամփին՝ նրա վարչակազմի կողմից սոցիալական ապահովության վարչության կառավարումը որակելով որպես ավերիչ, գրում է CNN-ը։

«Նայեք, թե ինչ է պատահել հիմա։ 100 օրից էլ քիչ ժամանակում այս նոր վարչակազմն այնքան վնաս և ավերածություններ է պատճառել։ Պարզապես մարդու շունչ է կտրվում, թե այս ամենը որքան շուտ է տեղի ունենում»,- ասել է դեմոկրատ նախկին նախագահը պաշտոնը թողնելուց հետո իր առաջին հրապարակային ելույթում։ Սոցիալական ապահովության վարչությունում կատարվող կրճատումների և փոփոխությունների  հարցում Բայդենը մեղադրել է ներկայիս վարչակազմին։

Գործակալությունը ենթարկվում է խոշոր վերակազմակերպման, այդ թվում՝ անձնակազմի կրճատումների և քաղաքականության փոփոխությունների, որոնք գլխավորում է միլիարդատեր Իլոն Մասկի Կառավարման արդյունավետության դեպարտամենտը։

«Այս ընթացքում 7000 աշխատակից է հեռացել աշխատանքից, 7000-ը։ Այդ թվում՝ ամենափորձառու անձնակազմի պատասխանատուները։ Հիմա նրանք պատրաստվում են ևս հազարավորներին ազատել աշխատանքից»,- նշել է Բայդենը։ «Սկզբում կրակում են, հետո նշան բռնում։ Եվ արդյունքը՝ ավելորդ ցավն է և անքուն գիշերները»,- ասել է ԱՄՆ նախկին նախագահը։

Նա  ելույթ է ունեցել Չիկագոյում կայացած Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանների, խորհրդատուների և ներկայացուցիչների ազգային համաժողովում (ACRD), որտեղ  պարբերաբար քննադատել է հանրապետականների քաղաքականությունը։ Նա նաև մեղադրել է հանրապետականներին գործակալությունը դիտավորյալ կործանելու մեջ, որպեսզի նրանք կարողանան «թալանել» Սոցիալական ապահովության հիմնադրամը։

«Եվ ինչո՞ւ են նրանք ուզում թալանել այն։ Որպեսզի միլիարդատերերին և խոշոր կորպորացիաներին հսկայական հարկային կրճատումներ ապահովեն և շարունակեն այն։ Նրանք ուզում են մշտական ​​դարձնել 2017 թվականի հարկային կրճատումները, որոնք մեծապես օգուտ բերեցին ամենահարուստ ամերիկացիներին և ամենամեծ կորպորացիաներին։ Դա կարժենա 5 տրիլիոն դոլար։ Որտեղի՞ց են նրանք 5 տրիլիոն դոլար ստանալու դրա համար։ Նրանք շարունակելու են մեծացնել դեֆիցիտը։ Այն, ինչ նրանք միշտ անում են՝ մեծացնելով պետական պարտքը, առաջին հերթին։ Եվ հետո՝ գումարը վերցնելով ինչ-որ այլ տեղից»,-նշել է նա։

Սոցիալական ապահովության վարչությունն արագ արձագանքել է Բայդենին՝ X-ում մի շարք գրառումներով նրան մեղադրելով «ստելու» մեջ։ Բայդենի ելույթը տեղի է ունենում այն ​​​​ժամանակ, երբ շատ դեմոկրատներ պատրաստվում են բողոքի ցույցերի ամբողջ երկրում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի