Կարևորվել է Հայաստան-Եվրամիություն-Եվրոպայի խորհուրդ ձևաչափով իրականացվող ԳԼԿ ծրագիրը

Լուրեր

08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
Բոլորը

Երևանում տեղի է ունեցել Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ) Եվրոպայի խորհրդի և Եվրամիության համատեղ նախաձեռնության 2023-2027թթ. Հայաստանի ծրագրի ընթացքը համակարգող միջգերատեսչական կոմիտեի հերթական՝ երրորդ նիստը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԳ նախարարության Եվրոպայի վարչության պետ Սամվել Մկրտչյանը, Եվրոպայի խորհրդի քարտուղարության Ծրագրերի դեպարտամենտի ղեկավար Շնուց Դյուռը, ՀՀ-ում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն և Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը:

Նիստին մասնակցել են նաև ՀՀ շահառու գերատեսչությունների և կառույցների՝ Արդարադատության նախարարության, Դատախազության, Վճռաբեկ դատարանի, ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության, Կենտրոնական բանկի, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, Արդարադատության ակադեմիայի, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի բարձրաստիճան ներկայացուցիչներ, ԵԽ քարտուղարության պատասխանատուներ, քաղհասարակության ներկայացուցիչներ:

Իր ելույթում Սամվել Մկրտչյանը կարևորել է Հայաստան-Եվրամիություն-Եվրոպայի խորհուրդ ձևաչափով իրականացվող ԳԼԿ ծրագիրը, որը հաջողությամբ փոխլրացնում է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2023-2026թթ. Գործողությունների ծրագիրը՝ նպաստելով դատաիրավական համակարգի արդյունավետության բարձրացման, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդման ուղղությամբ ընթացող ՀՀ կառավարության խորքային բարեփոխումներին, ինչպես նաև Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի իրականացմանը և ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնմանը»,- ասված է հաղորդագրությունում։