ՌԴ-ի հարձակման տեմպերն Ուկրաինայում վերջին չորս ամիսներին նվազել են. ISW

Լուրեր

09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
Բոլորը

Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը (ISW) վերջին վերլուծության մեջ հիշեցնում է, որ Ռուսաստանի հարձակման տեմպերն Ուկրաինայում անցյալ տարվա նոյեմբերից մշտապես նվազում են։ Մարտին ռուսները երեք անգամ ավելի քիչ տարածք են գրավել, քան նոյեմբերին, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ըստ ISW հաշվարկների, որոնք հիմնված են գեոլոկացիոն պատկերների վրա, 2024 թվականի նոյեմբերին ռուսական զորքերն Ուկրաինայում գրավել են մոտ 627 քառ. կմ, դեկտեմբերին՝ 569 քառ. կմ, հունվարին՝ 427 քառ. կմ, փետրվարին՝ 354 քառ.կմ, մարտին՝ 203 քառ․ կմ։

ISW-ն այս տվյալները համեմատել է ապրիլի 5-ին հրապարակված Մեծ Բրիտանիայի Պաշտպանության նախարարության՝ էականորեն տարբերվող տվյալների հետ: Նախարարության գնահատականներով՝ մարտին ռուսները գրավել են ընդամենը 143 քառ. կմ, փետրվարին՝ 195 քառ. կմ, հունվարին՝ 326, դեկտեմբերին՝ 393 և նոյեմբերին՝ 730 քառ. կմ։ ISW-ն ենթադրում է, որ բրիտանացի զինվորականները հաշվարկի այլ մեթոդ են օգտագործում։

Ընդհանուր առմամբ, ուկրաինական DeepState նախագծի համաձայն՝ Ռուսաստանը լայնածավալ ներխուժումից հետո զբաղեցրել է 68,5 հազար քառակուսի կմ կամ Ուկրաինայի տարածքի 11,35%-ը։ Ավելի վաղ օկուպացված Ղրիմի, Դոնեցկի և Լուգանսկի շրջանների որոշ հատվածների հետ միասին՝ ՌԴ-ն վերահսկում  է Ուկրաինայի տարածքի 18,6%-ը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի