Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին
Քաղաքականություն
04.04.2025 | 15:10
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը․ տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ, քննարկվել են սահմանազատման գործընթացի ընթացքը և տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների և տնտեսական կապերի ապաշրջափակման համար առկա հնարավորությունները: