Մոսկվայի և Բաքվի միջև համակարգումը կուժեղացնի կայունությունը Հարավային Կովկասում․ Լավրովը՝ Բայրամովին

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 33-րդ տարեդարձի կապակցությամբ երկու երկրների արտգործնախարարները նամակներ են փոխանակել։

Ռուսաստանի և Ադրբեջանի միջև տարբեր տարածաշրջանային ձևաչափերում համակարգումը և արդյունավետ համագործակցությունը կամրապնդի կայունությունն ու անվտանգությունը Հարավային Կովկասում և Կասպից ծովում։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյուն Բայրամովին ուղղված նամակում։

«Մենք նպատակադրված ենք շարունակել համակարգված աշխատանքը մեր արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև։ Համոզված եմ, որ միջազգային հարթակներում գործողությունների համակարգումը և փոխադարձ աջակցությունը, արդյունավետ համագործակցությունը ԱՊՀ և տարածաշրջանային ձևաչափերում կնպաստեն փոխշահավետ պայմանավորվածությունների իրականացմանը, Հարավային Կովկասում և Կասպից տարածաշրջանում կայունության ու անվտանգության ամրապնդմանը»,- ասել է Լավրովը։

Նա ընդգծել է, որ վերջին տասնամյակների ընթացքում Մոսկվայի ու Բաքվի միջև «բազմակողմ կապերը՝ հիմնված բարեկամության և բարիդրացիության դարավոր ավանդույթների վրա», անշեղորեն ամրապնդվել և շարունակում են զարգանալ «ռազմավարական գործընկերության և դաշնակցության համաձայն»:

«Հատուկ կարևորություն ունի Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի միջև հաստատված վստահելի երկխոսությունը»,- հավելել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

Բայրամովի նամակում էլ ասվում է, որ վերջին տասնամյակների ընթացքում երկրների միջև երկկողմ հարաբերությունները՝ հիմնված ընդհանուր պատմական արժեքների, փոխադարձ հարգանքի ու վստահության վրա, ինչպես նաև հաշվի առնելով միմյանց շահերը, հաջողությամբ զարգացել և ռազմավարական գործընկերությունից վերածվել են դաշնակցային հարաբերությունների։

«2022 թվականի փետրվարի 22-ին դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի ստորագրումը նշանավորեց միջպետական ​​հարաբերությունների անցումը որակապես նոր մակարդակի և ամուր հիմքեր ստեղծեց տարբեր ոլորտներում երկարաժամկետ համագործակցության համար։ Այսօր դաշնակցությունը, որը բնութագրվում է ինտենսիվ երկկողմ շփումներով, շարունակում է արդյունավետորեն ամրապնդվել։ Վառ օրինակ է ապրանքաշրջանառության անընդհատ աճը, օրենսդրական դաշտի ընդլայնումը, ինչպես նաև համատեղ նախագծերի ու նախաձեռնությունների հաջող իրականացումը։ Երկկողմ օրակարգում առանձնահատուկ տեղ են գրավում մշակութային և հումանիտար կապերի ընդլայնման ու միջտարածաշրջանային համագործակցության հարցերը»,- նշել է Բայրամովը։

Նա նաև վստահություն է հայտնել, որ ադրբեջանա-ռուսական հարաբերությունները կշարունակեն համակողմանիորեն խորանալ և հագեցած լինել նոր բովանդակությամբ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի