Թրամփն անհամբերությամբ սպասում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը․ Պետդեպի ներկայացուցիչը՝ Բաքվում

Լուրեր

19.11.2026 | 19:11
ՄԱԿ-ի դատարանը վճռել է, որ Մյանմարը ռոհինջաների նկատմամբ ցեղասպանություն է իրականացրել
19.11.2026 | 19:00
«Խոսելու ժամանակը կգա»․ դատավոր Գևորգ Պողոսյանը՝ իր մեղադրանքի մասին
19.11.2026 | 18:50
Նախարարը հորդորում է, որ համայնքի ղեկավարներն ինձ դատի տան, բայց ինքը չի տալիս․ Իրինա Յոլյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 18:37
Պուտինը պատմել է «փոխզիջումների» մասին, որոնց պետք է համաձայնել՝ պատերազմը դադարեցնելու համար
19.11.2026 | 18:29
Իտալական ակումբը պայմանագիր է կնքել շան հետ
19.11.2026 | 18:20
Հովհաննես Հովհաննիսյանը ևս 5 տարի կշարունակի լինել ԵՊՀ ռեկտոր
19.11.2026 | 18:10
Լատվիայի նոր կառավարությունը խոստացել է երկրի «ապառուսականացում» իրականացնել և սահմանափակել ռուսերենի օգտագործումը
19.11.2026 | 17:59
Ռուսաստանի պատասխանն ավելի ցավոտ կլինի․ Պուտինն առաջին անգամ մեկնաբանել է Ղրիմի կամրջին ուկրաինական հարվածները
19.11.2026 | 17:52
Նախազգուշացում եմ հայտարարում 75 համարի տակ հանդես եկող պատգամավորին․ Ռուբինյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 17:42
Վեց երկիր, այդ թվում՝ ՀՀ-ն և ԱՄՆ-ն, դեմ են քվեարկել Իսլամական կազմակերպության հետ համագործակցության մասին ՄԱԿ-ի բանաձևին
19.11.2026 | 17:30
Արդյո՞ք Իրանն ու Ադրբեջանը կարող են դառնալ ռուսական գազի այլընտրանքային մատակարար
19.11.2026 | 17:19
Օլիմպիական չեմպիոնը երեք տարով որակազրկվել է դոպինգի համար
19.11.2026 | 17:07
Ինչո՞ւ հետաձգվեց, ապա չեղարկվեց Միրզոյանի և Գերմանիայի ԱԳ նախարարի համատեղ ասուլիսը
19.11.2026 | 17:00
ԱՄՆ-ում ռուսաստանցի է ձերբակալվել լրտեսության մեղադրանքով․ նա հետևել է Ուկրաինային աջակցող ընկերության գործունեությանը
19.11.2026 | 16:51
Փաշինյանը դեկտեմբերի 3-ին կմեկնի Մոսկվա և կհանդիպի Պուտինի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անհամբերությամբ սպասում է, որ Ադրբեջանը և Հայաստանը ստորագրեն երկար սպասված խաղաղության պայմանագիրը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին Բաքվում Հարավային գազային միջանցքի խորհրդատվական խորհրդի 11-րդ նախարարական հանդիպմանը հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության էներգետիկ ռեսուրսների բյուրոյի ավագ խորհրդական Էրիկ Ջեյքոբսը։

«Թույլ տվեք նաև շնորհավորել ձեզ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի տեքստի ավարտի կապակցությամբ: Նախագահ Թրամփն անհամբերությամբ սպասում է դրա ստորագրմանն ու վավերացմանը: Կայունությունը և պաշտոնական խաղաղության համաձայնագիրը վճռական նշանակություն ունեն տարածաշրջանում երկարաժամկետ տնտեսական զարգացման ապահովման համար»,- ասել է Ջեյքոբսը։

Նա հավելել է՝ տևական խաղաղությունը կկոտրի հակամարտությունների շղթան և սկիզբը կդնի Հարավային Կովկասում անվտանգության ու բարգավաճման նոր դարաշրջանի։

«Մենք բարձր ենք գնահատում ձեր խիզախ քայլը խաղաղության և առաջընթացի ճանապարհին»,- հայտարարել է ամերիկացի դիվանագետը։

Հավելենք, որ չնայած պայմանագրի տեքստը համաձայնեցված Բաքուն շարունակում է հրաժարվել ստորագրումից ու նոր պայմաններ առաջ քաշել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի