Փոխնախարարն ու ԵՏՍԿ պաշտոնյան կարևորել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը

Լուրեր

08.09.2026 | 17:31
Պորտաբույծների պորտը պետք է կտրել․ Տիգրան Ավինյանը՝ համատիրությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:22
Հայկական ճարտարապետության նոր հասցեն․ Amanoo-ի միջազգային ճանապարհը
08.09.2026 | 17:13
Ռուսական կողմի սահմանափակումները չեն համապատասխանում ԵԱՏՄ սկզբունքներին. Էկոնոմիկայի փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:02
Ռուսական ԱԹՍ-ն ուղիղ եթերի ժամանակ հարվածել է ուկրաինական հեռուստաալիքի շենքին
08.09.2026 | 16:50
Կինս մրցույթով է մանկապարտեզի տնօրեն դարձել․ միակ մասնակիցն է եղել․ Կատվալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 16:41
Ուկրաինայի գլխավոր դատախազը հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալի ֆոնին
08.09.2026 | 16:32
Նոր սահմանադրության հրապարակված տեքստը պաշտոնական չէ․ 5 օր առաջ ստեղծված կայքը, Իկոնոմովի պնդումը և նախարարության պարզաբանումը
08.09.2026 | 16:12
Տուգանելու ենք միջմարզային տրանսպորտի տերերին. Երևանի փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 16:03
«Ռուսական տներ» կբացվեն Արտաշատում ու Աշտարակում․ ռուսական ԶԼՄ
08.09.2026 | 15:52
Երևանի բենզալցակայաններից մեկը տուգանվել է թերլիցքավորման համար
08.09.2026 | 15:43
Ջերմաստիճանը կբարձրանա առաջիկա օրերին
08.09.2026 | 15:28
Մարիաննա Ղահրամանյանը՝ ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 15:16
Թուրք ընդդիմադիր պատգամավորն այցելել է Անի ու խոսել ՀՀ-ի հետ սահմանային առևտրի վերսկսման ցանկության մասին
08.09.2026 | 14:50
Հրշեջ-փրկարարները մարել են տանը բռնկված հրդեհը` կանխելով կրակի տարածումը դեպի այլ բնակարաններ
08.09.2026 | 14:41
Էներգետիկ դիմակայունության ամրապնդումը և էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից են. Միրզոյան
Բոլորը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Եվրոպական տնտեսական և սոցիալական կոմիտեի (ԵՏՍԿ) պատվիրակության հետ՝ ԵՏՍԿ արտաքին հարաբերությունների ստորաբաժանման ղեկավար Դիմիտրիս Դիմիտրիադիսի գլխավորությամբ․ տեղեկացնում են գերատեսչությունից։

Կողմերը կարևորել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման, ինչպես նաև օրակարգային հարցերի ուղղությամբ շարունակական համագործակցության անհրաժեշտությունը. մասնավորապես, քննարկվել են աշխատանքի և զբաղվածության ոլորտում իրականացվող բարեփոխումների, արհմիությունների դերի, ինչպես նաև գործազրկության մակարդակի նվազեցմանը վերաբերող մի շարք հարցեր։

Անդրադառնալով ոլորտային առաջնահերթություններին՝ Ռուբեն Սարգսյանը ներկայացրել է ՀՀ Զբաղվածության 2025-2031 թթ. ռազմավարական ծրագրով և ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությամբ սահմանված գերակայություններն ու այդ ուղղությամբ գործողությունների ծրագիրը։ Այս համատեքստում նախարարի տեղակալը մանրամասնել է նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված լայնածավալ փոփոխությունները, խոսել սոցիալական գործընկերության դերի բարձրացման, ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում իրականացվող աշխատանքների մասին։