Եվրահանձնաժողովի պաշտոնյան երկու կարևոր ուղերձ է փոխանցել քաղհասարակությանն ու իշխանությանը

Լուրեր

09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
Բոլորը

Ապրիլի 1-ին Երեւանում կայացել է Եվրամիություն-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի հերթական՝ 6-րդ հանդիպումը․ տեղեկացնում են Իրավունքի Եվրոպա միավորում ՀԿ-ից։

Հանդիպմանը բացման խոսքով են հանդես եկել Պլատֆորմի համանախագահներ՝ «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանն ու Տնտեսական և սոցիալական եվրոպական կոմիտեից Սիմո Տիայնենը։

Ողջույնի խոսքով է հանդես եկել Եվրոպական սոցիալ-տնտեսական հանձնաժողովի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Դիմիտրիս Դիմիտրիադիսը։ Պարոն Դիմիտրիադիսը, մասնավորապես, ողջունել է Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունումը` նշելով, որ Եվրոպական Միությունը կարիք ունի Հայաստանի պես անդամների, միաժամանակ ընդգծել, որ Հայաստանը լուրջ աշխատանք ունի կատարելու այդ ճանապարհին:

Հայաստանի եւ Եվրամիության միջեւ ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) իրականացման վերաբերյալ գնահատականներով ելույթներ են ունեցել Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ ԱԺ Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, ՀՀ ԱԳՆ Եվրոպայի բաժնի ղեկավար Սամվել Մկրտչյանը, Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման և Արևելյան հարևանության գլխավոր տնօրինության Վրաստանի, Հարավային Կովկասի բաժնի ղեկավար Դեյվիդ Քալլենը։ Պարոն Քալենը, մասնավորապես, երկու կարևոր ուղերձ է փոխանցել քաղհասարակությանը և իշխանությանը: Իշխանությանը կոչ է արել սահմանել այն առաջնահերթությունները, որոնց շուրջ Եվրոպական Միությունը պետք է օժանդակի Հայաստանին, իսկ քաղհասարակությանը կոչ է արել ի լրումն Եվրոպական Միության անդամակցության առավելությունների, ներկայացնել նաև թե ինչ պարտավորություններ է ենթադրում Հայաստանի համար ԵՄ-ի անդամակցությունը:

Օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների եւ անվտանգության հարցերով ՀԸԳՀ ներդրման թեմայով զեկուցումներով հանդես են եկել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը, ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ Սյուզաննա Սողոմոնյանը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ ներկայացուցիչ Հասմիկ Հարությունյանը, «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը։ Ելույթներին հետեւել է բարձրաձայնված թեմաների վերաբերյալ քննարկում։

Սոցիալական երկխոսություն եւ աշխատանքային իրավունքներ թեմայով զեկուցումներով հանդես են եկել Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի փոխնախագահ Տիրուհի Նազարեթյանը, Հայաստանի Արհմիությունների կոնֆեդերացիայի իրավաբան Աննա Բարիկյանը։

Արդյունաբերական եւ ձեռնարկատիրական քաղաքականության, եւ արդյունաբերության մեջ ՓՄՁ-ների դերակատարության ակտիվացման, այդ համատեքստում բիզնեսի հետ երկխոսության թեմաներով զեկուցումներ են ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը, Գործատուների հանրապետական միությունից ընտրված Պլատֆորմի անդամ Գագիկ Մակարյանը, Արդյունաբերողների եւ գործարարների միության փոխնախագահ Ներսես Կարամանուկյանը, Իտալիայի արհեստավորների կոնֆեդերացիայի գլխավոր տնօրեն,  Եվրոպական տնտեսական եւ սոցիալական հանձնաժողովի արդյունաբերական փոփոխությունների հարցերով խորհրդատվական հանձնաժողովի նախագահ Ֆրանչեսկո Պիետրո դե Լոտտոն։

Ելույթների ավարտին կայացել է քննարկում։

Նիստի արդյունքներով մասնակիցները ընդունել են համատեղ հռչակագիր։