Պետբյուջե չի վճարվել շուրջ 8.2 միլիարդ դրամի հարկ․ ՊԵԿ-ը ստվերային շրջանառության նոր դեպք է բացահայտել 

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ՊԵԿ-ը բացահայտել է ստվերային շրջանառության նոր դեպք:

«Այսպես, օպերատիվ տեղեկություններ էին  ձեռք բերվել առ այն, որ ցինկապատ և պոլիմերային ծածկույթով թիթեղյա տանիքի ծածկերի, ջրատար խողովակների, գիպսակարդոնի ցինկապատ պրոֆիլների, անկյունակների և մի շարք շինարարական նշանակության  արտադրանքների արտադրությամբ և մանրամեծածախ առևտրով զբաղվող ՍՊ ընկերությունն իրեն պատկանող առևտրի սրահներում չի տրամադրում ՀԴՄ կտրոններ, դուրս չի գրում համապատասխան հաշվարկային փաստաթղթեր, ինչի արդյունքում թերհայտարարագրում է իրացման իրական շրջանառությունը, չի հաշվարկում և պետական բյուջե չի վճարում առանձնապես խոշոր չափերի հարկեր»,- ասված է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունում։

Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա պարզվել է, որ տվյալ ընկերությունը 2014-2024 թվականների ընթացքում թաքցրել է շուրջ 27.5 մլրդ․ դրամի իրացման շրջանառություն: Արդյունքում, չեն հաշվարկվել և պետական բյուջե չեն վճարվել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր շուրջ 8.2 մլրդ. դրամի հարկեր։

Ձեռք բերված փաստական տվյալների հիմքով 2025 թվականիի հունվարի 27-ին առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու առերևույթ հանցագործության հատկանիշներով ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության  վարչությունը  հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն:  Կատարվել են խուզարկություններ, առգրավվել են նախաքննությանը հետաքրքրող իրեր և փաստաթղթեր։

«Նախաքննությունը և հետաքննությունը շարունակվում են` դեպքի ամբողջական հանգամանքները, հանցավոր խմբի կազմում ներգրաված  անձանց ողջ շրջանակը պարզելու, նրանց նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու, ինչպես նաև ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասը վերականգնելու նպատակով»,- հաղորդում են ՊԵԿ-ից։

 

Մանրամասները՝ տեսանյութում։