Պեսկովն արձագանքել է Թրամփի՝ Պուտինի վրա բարկացած լինելու մասին լուրերին

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է մամուլում տարածված տեղեկությունները, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «բարկացած» է Վլադիմիր Պուտինի վրա, գրում է Ինտերֆաքսը։

«Նշված որոշ հայտարարություններ փոխանցվել են վերապատմելով, դրանք մեջբերումներ չեն եղել»,- ասել է Պեսկովը։

Նա նաև ասել է, որ ուկրաինական կարգավորման շուրջ ամերիկա-ռուսական երկխոսության մեջ դեռևս հստակություն չկա։

«Մենք աշխատում ենք ուկրաինական կարգավորման հետ կապված որոշ գաղափարների իրագործման վրա: Այս աշխատանքն ընթացքի մեջ է: Առայժմ որևէ կոնկրետություն չկա, որի մասին կարող ենք և պետք է տեղեկացնենք: Սա դեռ ժամանակի ընթացքում ձգձգվող գործընթաց է։ Շարունակում ենք աշխատել ամերիկյան կողմի հետ, առաջին հերթին, մեր երկկողմ հարաբերությունների կառուցման ուղղությամբ, որոնք ահռելի վնաս են կրել նախորդ վարչակազմի օրոք»,- լրագրողներին ասել է  Պեսկովը։

Հիշեցնենք, որ NBC-ից լրագրող Քրիստեն Ուելքերը հայտնել է, թե Թրամփը զանգահարել է իրեն՝ արտահայտելու իր զայրույթն այն բանի համար, որ Պուտինը կասկածի տակ է դնում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ որպես առաջնորդի ապագան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի