Փարաքարում մեկնարկել են արտահերթ ընտրությունները. ՈՒՂԻՂ

Լուրեր

05.09.2026 | 22:55
«Ինտերը» 0:2-ից հետո կամային հաղթանակ է տարել «Նապոլիի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Փարաքար խոշորացված համայնքում մեկնարկեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։ Առավոտ ժամը 08:00-ին 20 հազար 967 ընտրողի համար բացվել է 16 ընտրատեղամաս։ Ընտրատեղամասերը կգործեն մինչև 20:00-ն, ինչից հետո դրանք կփակվեն և կսկսվի քվեաթերթիկների հաշվարկը։

Փարաքարում համայնքի ղեկավարումը ստանձնելու համար հայտ է ներկայացրել քաղաքական չորս ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Ազգային առաջընթաց», «Կայունություն» կուսակցությունները և «Միասնություն» կուսակցությունների դաշինքը՝ բաղկացած «Ապրելու երկիր» և «Հաղթանակ» կուսակցություններից:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին համարը Փարաքար համայնքի նախկին ղեկավար, այժմ պաշտոնակատար ՔՊ-ական Լյուդվիգ Գյուլնազարյանն է:

«Ազգային առաջընթաց» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է Փարաքարի նախկին ղեկավար Դավիթ Մինասյանը: Նա հրաժարականի դիմում էր ներկայացրել 2024թ. մայիսին՝ մոտ 2,5 տարի համայնքը ղեկավարելուց հետո:

«Կայունություն» կուսակցության ցուցակը գլխավորում է Փարաքարի համայնքապետի նախկին տեղակալ Գոռ Սարիբեկյանը։

«Միասնություն» կուսակցությունների դաշինքը բաղկացած է «Ապրելու երկիր» և «Հաղթանակ» կուսակցություններից: Ցուցակի առաջին համարը «Ապրելու երկիր» կուսակցության անդամ, Փարաքար համայնքի ավագանու անդամ Վալոդյա Գրիգորյանն է:

Հիշեցնենք, որ Փարաքարի նախկին համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը հրաժարական էր ներկայացրել նախորդ տարի՝ նոյեմբերի 18-ին Երևանում կատարված զինված միջադեպից հետո. սպանություն էր տեղի ունեցել, իսկ Գյուլնազարյանը ոտքից վիրավորվել էր:
Գյուլնազարյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել՝ պատճառաբանելով, որ չի ցանկանում որևէ ազդեցություն ունենալ նախաքննության վրա, թեև նրա պնդմամբ՝ դեպքի վայրում պատահմամբ է հայտնվել։

Նրա հրաժարականից 2 ամիս անց, իշխող ՔՊ կուսակցությունը Փարաքարում փրայմերիզ անցկացրեց. նախնական ընտրությունների արդյունքում 6 թեկնածուներից համայնքի ղեկավարի պաշտոնակատար ընտրվեց Լյուդվիգ Գյուլնազարյանը՝ հավաքելով 594 քվե։