Փաշինյանը չի մասնակցի ՔՊ-ի հանրահավաքին Գյումրիում

Լուրեր

19.11.2026 | 20:30
«Ճողոպրել է բանակից», «Վիրավորվել եմ»․ հեռակա բանավեճ Փաշինյանի և «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 20:16
Ոստիկանները կանխել են գողություն կատարած երիտասարդների փախուստը․ երկու անձ ձերբակալվել է. ՆԳՆ
19.11.2026 | 20:00
Փաշինյանի առաջարկն ընդդիմությունը չպիտի ընդունի․ Սերժ Սարգսյանը ևս խոստանում էր վարչապետ չառաջադրվել․ Գևորգ Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 19:48
ՀՀ որոշ շրջաններում ձյուն է տեղում
19.11.2026 | 19:35
«Արջ քորող»-ից մինչև «եղկելի»․ Գալյանի նախագիծը Փաշինյանին չի հուզում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 19:26
ՀՀ-ում կանցկացվի սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնություն
19.11.2026 | 19:11
ՄԱԿ-ի դատարանը վճռել է, որ Մյանմարը ռոհինջաների նկատմամբ ցեղասպանություն է իրականացրել
19.11.2026 | 19:00
«Խոսելու ժամանակը կգա»․ դատավոր Գևորգ Պողոսյանը՝ իր մեղադրանքի մասին
19.11.2026 | 18:50
Նախարարը հորդորում է, որ համայնքի ղեկավարներն ինձ դատի տան, բայց ինքը չի տալիս․ Իրինա Յոլյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 18:37
Պուտինը պատմել է «փոխզիջումների» մասին, որոնց պետք է համաձայնել՝ պատերազմը դադարեցնելու համար
19.11.2026 | 18:29
Իտալական ակումբը պայմանագիր է կնքել շան հետ
19.11.2026 | 18:20
Հովհաննես Հովհաննիսյանը ևս 5 տարի կշարունակի լինել ԵՊՀ ռեկտոր
19.11.2026 | 18:10
Լատվիայի նոր կառավարությունը խոստացել է երկրի «ապառուսականացում» իրականացնել և սահմանափակել ռուսերենի օգտագործումը
19.11.2026 | 17:59
Ռուսաստանի պատասխանն ավելի ցավոտ կլինի․ Պուտինն առաջին անգամ մեկնաբանել է Ղրիմի կամրջին ուկրաինական հարվածները
19.11.2026 | 17:52
Նախազգուշացում եմ հայտարարում 75 համարի տակ հանդես եկող պատգամավորին․ Ռուբինյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր Գյումրիում տեղի է ունենալու իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ամփոփիչ հանրահավաքը։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտնեց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։ Factor TV-ի ճշտող հարցին` Նիկոլ Փաշինյանը մասնակցելո՞ւ է, Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց` ոչ։

«Հանրահավաքը կազմակերպել է Գյումրիի տեղի թիմը Սարիկ Մինասյանի գլխավորությամբ, Գյումրիի շտաբի նախաձեռնությամբ»,-ասաց Արթուր Հովհաննիսյանը։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանն անձամբ մասնակցեց Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավին` քայլերթով Էրեբունիից Կենտրոն գալով։ Արթուր Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք` հնարավոր է՝ Փաշինյանը չի մասնակցում, որ հնարավոր պարտության դեպքում մեղավորությունը իրե՞նը չլինի և թիմից պարզաբանումներ պահանջի։

«Նման տրամադրություններ մեր ներսում չկան։ Գյումրիի թիմը Սարիկ Մինասյանի գլխավորությամբ աշխատել է առաջին օրվանից, հիմա արդեն ամփոփիչ հանրահավաքն է և իրար վրա ինչ-որ բան գցելու բան չկա։ Մենք չենո մտածում պարտության, իսկ հետո մեղավորներ փնտրելու մասին»,-ասաց նա։

 

Նարեկ Կիրակոսյան