Հովիկ Աղազարյանն ու Տարոն Մարգարյանը զրկվեցին անձեռնմխելիությունից. ՔՊ-ն համաձայնություն տվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 15:37
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 15:34
Հայաստանը Չինաստանին է հանձնել սահմանն ապօրինի հատելը կազմակերպելու համար հետախուզվող անձի
05.11.2026 | 15:23
Հարի Քեյնը նոր պայմանագիր կնքեց «Բավարիայի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:21
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 15:15
Չեմ պատրաստվում այդ իրավիճակի հետ համակերպվել. Փաշինյանը` բանակային մահերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:10
Փաշինյանն Թուրքիա կմեկնի // Խուդաթյանը՝ Ուշիի վթարի հատվածի գծանշման մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 15:01
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կարող է փոխարինել ԽՍՀՄ-ում ծնված Սերջիո Գորը
05.11.2026 | 15:00
Ռոնալդուն հայտարարեց Պորտուգալիայի հավաքականից հեռանալու մասին
05.11.2026 | 14:52
Երևանում 793 մլն դրամ գնահատված մանկապարտեզը գրավադրվել է ընդամենը 50 մլն դրամով․ Դատախազությունը դիմել է դատարան
05.11.2026 | 14:42
Վիլեն Գաբրիելյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 14:41
ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:35
Ռումբի սպառնալիքի պատճառով Դուբլին-Հռոմ չվերթը վայրէջք է կատարել Ֆրանսիայում
05.11.2026 | 14:26
Ֆրանսիայում համազգային գործադուլ է սպասվում․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս կգան փողոց․ երկրում տեղակայվել է շուրջ 70,000 ոստիկան
05.11.2026 | 14:21
Ուժայինների ղեկավարներն ԱԺ-ում են․ Շաքիի միջադեպի հետ կապված փակ քննարկում է ընթանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:15
Լեբրոն Ջեյմսը ևս մեկ ռեկորդ է սահմանել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանն ու «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանը զրկվեցին անձեռնմխելիությունից։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համաձայնություն տվեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդություններին։

Հովիկ Աղազարյանի դեպքում քվեարկությանը մասնակցել է  67 պատգամավոր, կողմ է քվեարկել 65 պատգամավոր, դեմ՝ 2-ը։

Տարոն Մարգարյանի դեպքում՝ 67 պատգամավոր, 67-ն էլ կողմ է քվեարկել։

Հովիկ Աղազարյանի դեպքում դեմ քվեարկած երկու ձայներից մեկը հենց Աղազարյանինն է, մյուսը՝ նրա ընկեր Հակոբ Ասլանյանինը։ Իսկ Մարգարյանի դեպքում բոլորը կողմ են եղել՝ այդ թվում, Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը։ 

Factor TV-ն նրանցից մեկնաբանութուն խնդրեց, սակայն, նրանք ոչ հաստատեցին, ոչ հերքեցին, միայն հետաքրքրվեցին, թե որտեղից այդ տեղեկությունը։

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, հիշեցնենք, Ազգային ժողովին էր ներկայացրել պատգամավորներ Տարոն Մարգարյանի և Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդություններ։ 

Տարոն Մարգարյանի գործը վերաբերում է Երևանի դպրոցներին և մանկապարտեզներին պատկանող հողերի ապօրինի օտարմանը, պաշտոնեական լիազորությունների չարաշահմանը և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանն առնչվող հոդվածներին այն ժամանակահատվածում, երբ նա եղել է Երևանի քաղաքապետը։ 

Հովիկ Աղազարյանը կասկածվում է այն բանի համար, որ խոշոր չափի կաշառքի դիմաց խոստացել է կազմակերպել մանր եղջերավորների արտահանումն առանց կարանտինի։ Մեկ այլ քրեական գործի շրջանակում Աղազարյանը կասկածվում է 23 հազար դոլար կաշառք ստանալու մեջ՝ Երևանի Աջափնյակ համայնքում վթարային դպրոցի շենքի կառուցապատման գործընթացում միջնորդելու խոստման դիմաց։ 

Պատգամավորներն իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։