Թրամփի թիմի բարձրաստիճան պաշտոնյաների անձնական տվյալներն ու գաղտնաբառերը հայտնաբերվել են առցանց տիրույթում․ Der Spiegel

Լուրեր

07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա. բուք և սառնամանիք է սպասվում
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի որոշ բարձրաստիճան պաշտոնյաների անձնական տվյալները հանրային տիրույթում են։ Այս մասին պարզել են գերմանական Der Spiegel-ի լրագրողները։

Բազաներում լրագրողներին հաջողվել է նտլե բջջային հեռախոսահամարներ և էլփոստի հասցեներ, ներառյալ՝ Instagram-ի, LinkedIn-ի, Dropbox-ի և Signal-ի օգտահաշիվների հետ կապված: Որոշ դեպքերում, գրում է Der Spiegel-ը, նույնիսկ գաղտնաբառերը հասանելի են հանրությանը։

Նրանց թվում, ում անձնական տվյալները հրապարակայնորեն հասանելի են, Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլզը, ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը և Ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդն են։ Նրանք բոլորը ներգրավված էին  Signal մեսենջերում գաղտնի չաթի հետ կապված սկանդալում, որտեղ  սխալմամբ ավելացրել էին The Atlantic-ի գլխավոր խմբագիր Ջեֆրի Գոլդբերգին։

Լրատվամիջոցը գրում է, որ լրագրողների հայտնաբերած տեղեկությունները կարող են օգտագործվել հաքերային հարձակումների համար, օրինակ՝ ոչ բարեկամ երկրների հետախուզական ծառայությունների կողմից։

Der Spiegel-ը կարողացել է գտնել Գաբարդի, Ուոլցի ու Հեգսեթի կոնտակտային տեղեկությունների մի մասը առևտրային տվյալների բազաներում, մինչդեռ մյուս տեղեկությունները գտնվել են, այսպես կոչված, գաղտնաբառերի արտահոսքի մեջ, որոնք հազվադեպ չեն համացանցում։

Հիշեցնենք, որ The Atlantic-ի գլխավոր խմբագիր Ջեֆրի Գոլդբերգին պատահաբար ավելացրել էին Signal մեսենջերի գաղտնի խմբային չաթում, որտեղ ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի բարձրաստիճան անդամները քննարկել էին Եմենի հութիների դեմ ծրագրվող ռազմական գործողության մանրամասները։ Սա մեծ սկանդալ է առաջացրել ԱՄՆ քաղաքական դաշտում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի