Ուկրաինան և ՌԴ-ն միմյանց մեղադրում են ենթակառուցվածքներին լայնածավալ հարվածների մեջ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինան և Ռուսաստանը միմյանց մեղադրում են քաղաքացիական ենթակառուցվածքներին լայնածավալ հարվածներ հասցնելու մեջ՝ չնայած Էր Ռիադում ձեռք բերված փոխադարձ պայմանավորվածություններին, որոնց մասին ԱՄՆ-ը հայտնել էր նախօրեին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ուկրաինական ուժերը թիրախավորում են էներգետիկ ենթակառուցվածքները՝ չնայած Սաուդյան Արաբիայում բանակցություններին: Ռուսական կողմի հաղորդագրության մեջ ասվում է, որ մարտի լույս 26-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը փորձել են գրոհել Ղրիմում՝ Թարխանկուտ հրվանդանի տարածքում գտնվող «Գլեբովսկոյե ստորգետնյա գազապահեստարանի ցամաքային սարքավորումները»։

Մոսկվան  պնդում է, որ չորեքշաբթի առավոտյան ուկրաինական անօդաչու թռչող սարքը հարվածել է նաև Բրյանսկի մարզում գտնվող էլեկտրաէներգիայի օբյեկտին, ինչի հետևանքով բարձրավոլտ գիծն անջատվել է, Կոմարիչսկի շրջանի սպառողները մնացել են առանց էլեկտրամատակարարման։

ՌԴ ՊՆ-ն նաև նշում է, որ մարտի 25-ին ուկրաինական անօդաչու թռչող սարքը խոցել է «Ռոսսետի կենտրոն» ՓԲԸ-ի «Կուրսկեներգո» մասնաճյուղի էներգետիկ օբյեկտը, ինչի հետևանքով «մի շարք ենթակայանների կասկադային անջատում է տեղի ունեցել, Խոմուտովսկի թաղամասի ավելի քան 4000 սպառողներ մնացել են առանց էլեկտրաէներգիայի»:

Մոսկվայի պնդմամբ՝ Կիևն «ամեն ինչ անում է՝ ուկրաինական հակամարտությունը լուծելու փուլային քայլերի վերաբերյալ ռուս-ամերիկյան պայմանավորվածությունները խափանելու համար»։

Ուկրաինայի իշխանությունները չեն մեկնաբանել ռուսական էներգետիկ ենթակառուցվածքին հարվածների մասին պնդումները։

Միաժամանակ, այս առավոտյան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեղադրել է Ռուսաստանին քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ հարվածների մեջ, ինչը նա անվանել է «ապացույց, որ Ռուսաստանը ձգձգում է այս պատերազմը»։ Նրա խոսքով՝ ՌԴ բանակը հարձակվել է 117 ԱԹՍ-ներով, որոնք ուղղված են եղել նաև քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ։

«Հրադադարի բանակցություններից հետո նման լայնածավալ հարվածներ հասցնելը նշանակում է աշխարհում բոլորին հստակ ցույց տալ, որ Մոսկվան չի պատրաստվում իրական խաղաղություն հաստատել»,- գրել է Զելենսկին։

Ավելի վաղ Ռուսաստանը հրապարակել էր Էր Ռիադում ձեռք բերված պայմանավորվածությունների իր տարբերակը, ըստ որի՝ մարտի 18-ից ուժի մեջ է մտնում Ռուսաստանի և Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին հարվածելու 30-օրյա արգելքը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի