Ոչ իրավաչափ է ճանաչվել Հայկական Կարմիր խաչի ընկերության գործադիր մարմնի ղեկավարի անօրինական փոփոխությունը

Լուրեր

06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյան. «Մենք շատ բան ապացուցեցինք». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
Բոլորը

Այսօր ՀՀ Վարչական դատարանը վճիռ է կայացրել Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) ղեկավարության շուրջ ծավալված իրավական ճգնաժամի վերաբերյալ՝ անվավեր ճանաչելով ՀԿԽԸ գործադիր մարմնի փոփոխության գրանցումը․ տեղեկացնում են ՀԿԽԸ-ից։

«Համաձայն դատարանի վճռի, 2024թ. փետրվարի 8-ին՝ գործող գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանին աշխատանքից ազատումը և ոչ օրինաչափ անձի գրանցումը նույն պաշտոնում՝ անօրինական է եղել: Մինչ այդ, նշված թեմայի հետ կապված խախտումներ էր արձանագրել նաև ՀՀ Պետական վերահսկողական ծառայությունը, ինչի մասին զեկուցվել է նաև ՀՀ Վարչապետին: Աննա Եղիազարյանի աշխատանքից ազատելու ոչ իրավաչափ լինելու փաստը արձանագրել է նաև ՀՀ
առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը:

Անօրինական փոփոխության հետևանքով Հայկական Կարմիր խաչի ընկերության փորձառու մասնագետները ստիպված են եղել հեռանալ կազմակերպությունից՝ չցանկանալով աշխատել անօրինական ղեկավարության հետ, ինչը զգալիորեն թուլացրել է ՀԿԽԸ-ի գործառնական կարողությունները:

– Այս վճիռը շրջադարձային է ՀԿԽԸ-ի կառավարման երկարատև ճգնաժամի հանգուցալուծման և օրինականության վերականգնման ճանապարհին: Մենք արդեն մեկ տարուց ավելի է բարձրաձայնում էինք, որ Հայկական Կարմիր խաչի գրասենյակում նույնիսկ մեկ իրավասու ղեկավար չկա, և ՀԿԽԸ անունից հանդես են գալիս դրա իրավունքը չունեցող մարդիկ: Այսօր դատարանի վճիռը եկավ ապացուցելու, որ մենք ճիշտ էինք: Այս իրավիճակի արդյունքում առաջին հերթին տուժել են շահառուները, որոնք զրկվել են ծառայությունների զգալի մասից, մեծ վնաս է հասցվել կազմակերպության համբավին:

Այժմ արդեն հնարավորություն ունենք վերականգնելու կազմակերպության բնականոն գործունեությունը և, որ ամենակարևորն է, կանխելու Ազգային ընկերությունը մասնավոր բիզնես նախագծի վերածելու փորձը, – նշել է ՀԿԽԸ նախագահ Աննա Եղիազարյանը: Տիկին Եղիազարյանը և կազմակերպությունից հեռացած թիմը՝ փաստաբան Կարեն Մովսիսյանի հետ միասին, դատական ատյաններում հետևողականորեն պայքարեցին իրենց իրավունքների վերականգնման համար: Փաստաբանի բարձր մասնագիտական կարողությունների շնորհիվ էլ հենց հնարավոր դարձավ արձանագրել նման մի շարք արդյունքներ:

Դատարանի վճռի արդյունքում ակնկալվում է, որ շուտով ուժի մեջ կմտնեն ՀԿԽԸ օրինական ղեկավարության լիազորությունները՝ համաձայն կազմակերպության կանոնադրության և ՀՀ օրենսդրության, իսկ ինքնահռչակ անօրինական անձինք օր առաջ կհեռացվեն կենտրոնական գրասենյակից:

ՀԿԽԸ-ում ղեկավարության օրինականության հաստատումը հնարավորություն կտա կազմակերպությանը նորից միավորելու իր իրական մասնագետներին, վերականգնելու գործընկերների ցանցը, կրկին մոբիլիզացնելու ռեսուրսներ և ամբողջ թափով վերադառնալու մարդասիրական առաքելության իրագործմանը՝ տանելով իր աջակցող դերը Կառավարությանը մարդասիրական ոլորտում:

Հետագա գործընթացների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»,- ասված է հաղորդագրությունում։

Թեմայի առնչությամբ դիտեք FactorTV-ի «Տղան, թոռը, հարսը, սանիկը, եղբայրը. ընտանեկան դրամա՝ Հայկական Կարմիր խաչի ընկերությունում» վերտառությամբ տեսանյութը։