Տղան, թոռը, հարսը, սանիկը, եղբայրը. ընտանեկան դրամա՝ Հայկական Կարմիր խաչի ընկերությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.08.2026 | 21:08
Շոգ եղանակին՝ առավել զգոնություն. ՍԱՏՄ-ի կոչը հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչներին և միջոցառումների կազմակերպիչներին
02.08.2026 | 19:28
Ձևավորվել է իններորդ գումարման ԱԺ հաշվիչ հանձնախումբը․ ո՞վ կնախագահի այն
02.08.2026 | 18:58
Վթարային ջրանջատում Երևանում
02.08.2026 | 18:23
«Մենք իրար ճանաչում ենք»․ Մարիա Կարապետյանը հիշեց՝ «Ուժեղ Հայաստանի» որ անդամի հետ է մասնակցել Վրաստանում կազմակերպված հայ-ադրբեջանական երկխոսությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 18:09
ՔՊ-ական նորեկ պատգամավորը հրաժարվեց հարցերի պատասխանել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:58
Իրավիճակը լարվեց Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:51
ԲՀԿ-ն այստեղ պիտի լիներ, դուք «կերել» եք իրենց ձայները. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:35
Ո՞նց ենք 550 հազար քաղաքացու ասում՝ կաշառքով են քվեարկել, դրանից բխում է՝ ոչինչ լեգիտիմ չի. Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:22
Ընտրակաշառք բաժանողն էլ, ընտրություն կեղծողն էլ, շանտղություն է. Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:11
Սևանա լճի հանրային լողափերից մեկում կորած երեխան հայտնաբերվել է
02.08.2026 | 17:00
Թույլ տվեք անցնեմ առանց պատասխանելու. Աղվան Վարդանյանը` խոստումը դրժելու մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:56
Ձայների փոշիացման համակարգը, որով իշխանություն եք ձևավորել, Հանրապետականի ընդունած օրենսգրքով է․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:37
Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է Նիկոլ Փաշինյանին
02.08.2026 | 16:34
Փրկարարները Սևանա լճից քաղաքացու դի են դուրս բերել
02.08.2026 | 16:28
Կոնջորյանը կնոջ 10 հազար դոլարի աշխատավարձ ստանալու մասին հարցերին չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ներընտանեկան կոնֆլիկտ՝ Հայկական Կարմիր խաչի ընկերությունում. վերջին շաբաթվա ընթացքում ազգականներն աթոռակռիվ են սկսել, երկու խմբի են բաժանվել ու պայքարում են ղեկավար կազմի պաշտոնների համար։

Հայկական Կարմիր խաչի ընկերությունում տարաձայնություններ են սկսվել խորհրդի նախագահ Մխիթար Մնացականյանի և նախկին տնօրեն Աննա Եղիազարյանի միջև։ Մնացականյանը Եղիազարյանին ազատել է տնօրենի պաշտոնից, վերջինս էլ համագումար է հրավիրել և ընտրվել Հայկական Կարմիր խաչի ընկերության խորհրդի նոր նախագահ։ Կողմերը միմյանց մեղադրում են թերանալու և ընկերության բարի համբավն արատավորելու համար։ Նրանցից յուրաքանչյուրն իրեն է համարում ընկերության նախագահ։

Այս տարաձայնություններն ուշագրավ մանրամասներ բացահայտեցին․ պարզվում է՝ Հայկական կարմիր խաչի ընկերությունը լի է թե՛ Մխիթար Մնացականյանի, թե՛ Աննա Եղիազարյանի բարեկամներով։ Բարեգործական կազմակերպությունում նրանք զբաղեցնում են վճարովի պաշտոններ։

Այս տեղեկությունը բացահայտողը Դավիթ Ներսիսյանն է։ Նա խորհրդի նախագահ Մխիթար Մնացականյանի թոռն է, զբաղեցնում է ընկերության գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը։ Դավիթ Ներսիսյանի խոսքերից պարզ է դառնում, որ Աննա Եղիազարյանն ու Մխիթար Մնացականյանը նույնպես ազգակցական կապեր ունեն։ Եղիազարյանի ամուսինն ու Մնացականյանի դստեր ամուսինը եղբայրներ են։

Հայկական Կարմիր խաչի ընկերության աշխատողների միջև բարեկամական կապերն այսքանով չեն ավարտվում։ Վերջին լարավածության ֆոնին Մնացականյանի ազգականների ցանկը հրապարակել են Աննա Եղիազարյանի թիմակիցները և հակառակը։

Մխիթար Մնացականյանի քրոջ որդին՝ Սանասար Հակոբյանը նախագահության անդամ է, տղան՝ Ալեքսանդր Մնացականյանը, ՀԿԽԸ վերականգնողական կենտրոնի «Գրացիա» ՍՊԸ-ի տնօրենը, թոռը՝ Դավիթ Ներսիսյանը, նշանակվել է ՀԿԽԸ գլխավոր քարտուղարի տեղակալ, ՀԿԽԸ Գեղարքունիքի մարզային մասնաճյուղի նախագահ Մակիչ Մնացականյանը Մխիթար Մնացականյանի եղբայրն է, իսկ տնօրենը՝ եղբոր կինը։

Չնայած ազգուտակով Հայկական Կարմիր խաչի ընկերությունում աշխատելու հանգամանքին՝ Դավիթ Ներսիսյանն այստեղ խնդրահարույց ոչինչ չի տեսնում։ Factor TV-ի՝ շահերի բախման և ենթադրյալ կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ հարցերին ի պատասխան՝ նա տարակուսում է։

Այս գերդաստանում բարեգործական կազմակերպությունում աշխատելը, պարզվում է, սերնդեսերունդ է փոխանցվում։

Մխիթար Մնացականյանին զուգահեռ՝ Հայկական Կարմիր խաչի ընկերության խորհրդի նորընտիր նախագահ հանդես եկող Աննա Եղիազարյանը ևս իր ընտանիքի անդամներին ու մտերիմներին բարեգործական կազմակերպությունում աշխատանքի է տեղավորել։ Աննա Եղիազարյանի որդու՝ Ֆելիքս Ներսիսյանի կինը՝ Հասմիկ Զախարյանը, 2023 թվականի հուլիսից Հայկական Կարմիր խաչի ընկերությունում աշխատում է որպես ծրագրերի համակարգող։

Հակառակ կողմը նշում է, որ Հայկական Կարմիր խաչի ընկերությունում, հարսից զատ, աշխատում են Աննա Եղիազարյանի սանիկը, քրոջ որդին, ընկերուհու որդին, ընկերուհին, սանիկի հորեղբոր որդին, սանիկի ծառայակից ընկերը, դստեր ընկերուհիները։

Նունե Գրիգորյանը չի հերքում, որ փոխկախակցված անձինք աշխատում են ընկերությունում, բայց նշում է՝ մի քանի հոգի են։

Ուշագրավ է՝ Մխիթար Մնացականյանի և Աննա Եղիազարյանի թիմակիցները խնդրահարույց չեն համարում այն, որ յուրաքանչյուր կողմից խնամի-ծանոթ-բարեկամներ են աշխատում ընկերությունում։ Այս պատմության մեջ սա հակամարտող կողմերի միակ ընդհանրությունն է։ Սակայն, միաժամանակ, քննադատում են միմյանց՝ բարեկամներին աշխատանքի ընդունելու համար։

Ընտանեկան դրամաները, սակայն, Հայկական Կարմիր Խաչի ընկերությունում այսքանով չեն ավարտվում։ Պարզվում է՝ ընտանիքի հարսներից Արևիկ Սիմոնյանն էլ իր նորաձևության կենտրոնն է բացել ընկերության գրասենյակում։ Թե ինչ հիմունքերով՝ արդյո՞ք վարձակալությամբ, Արևիկ Սիմոնյանից ճշտել չհաջողվեց․ նորաձևության կենտրոնի դուռը փակ էր։ Կապ հաստատեցինք Սիմոնյանի հետ, խոստացավ հարցերին պատասխանել մեկ ժամ անց, որից հետո, սակայն, նրա հետ կապ հաստատել չհաջողվեց։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան