Ինչպե՞ս է ՊԵԿ պաշտոնյային կաշառք տալու հաղորդումը վերածվել Իսակովում հողերի ապօրինի վաճառքի գործի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.09.2026 | 23:23
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան
14.09.2026 | 23:04
Գազամատակարարման դադարեցումներ Արարատի մարզի Այգեստան բնակավայրում, Բերդ քաղաքում
14.09.2026 | 22:44
ՏԿԵ նախարարը և Ռաֆայել Գրոսսին քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքին առնչվող հարցեր
14.09.2026 | 22:18
Հայտնաբերվել է 527 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
14.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.09.2026 | 21:45
Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում․ ԱՄՆ-ում նախագահ հրաժարական տվեց նման պատճառով․ Ստեփան Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 21:30
10 օր առանց ռուսական գազի․ ինչու պլանային անջատումն այս անգամ  քաղաքականացվեց 
14.09.2026 | 21:13
Oգոստոսի կլիմայական պայմանները Հայաստանում
14.09.2026 | 20:55
19 հայեր դեռ պահվում են Բաքվում, շուրջ 800 հայեր անհետ կորած են․ ՄԱԿ-ի հանձնաժողովում Հայաստանն արձագանքել է ադրբեջանական կողմի մեղադրանքներին
14.09.2026 | 20:45
Կարգելվի՞ մարզային տրանսպորտի կանգառը Երևանում․ քաղաքապետարանը մուտքերին տեսախցիկներ է տեղադրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:30
Ադրբեջանը սարքել է եվրոպացի դիվանագետների գլխին՝ մասնակից դարձնելով իր կազմակերպած շոուին․ Էդգար Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:18
Հայաստան են ժամանել Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցիչներ
14.09.2026 | 20:06
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցությունը
14.09.2026 | 19:54
Մայր Աթոռը դատապարտել է Գանձասարի և Դադիվանքի հայկական ինքնությունը խեղաթյուրելու Հաջիևի փորձերը
14.09.2026 | 19:44
Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով
Բոլորը

Երևանի Իսակովի պողոտայում 2005-2008 թվականների ընթացքում հողերի ենթադրյալ ապօրինի վաճառքի առթիվ դատարանում քննվող քրեական գործի շրջանակներում այսօր բացման խոսքով հանդես եկան մեղադրյալ Արմեն Սարգսյանն ու նրա պաշտպանները: Պաշտպան Արա Զաքարյանը կասկածի տակ դրեց քրեական վարույթի հարուցման օրինականության հարցը:

Պաշտպանն ասաց, որ 2018 թվականին ոմն Լեյլա Գալստանյան հաղորդում է ներկայացրել ՊԵԿ պաշտոնյա Արթուր Աֆրիկյանին կաշառք տալու մասին, որից հետո անձին կանչել են հարցաքննության ու նրանց հարցեր են տրվել միայն Իսակովի պողոտայում հողերի ենթադրյալ ապօրինի վաճառքի մասին: 2022 թվականի փետրվարին, այսինքն՝ Լեյլա Գալստյանի հաղորդումից 4 տարի անց հարուցվել է Իսակովի պողոտայի հողերի հետ կապված գործը և երկու անձի՝ Արմեն Սարգսյանին ու Վաչագան Ղազարյանին մեղադրանք է ներկայացվել:

Զաքարյանը նաև նշեց, որ այս գործի քննությունը պետք է իրականացներ Հակակոռուպցիոն կոմիտեն, սակայն այն շրջել է այլ քննչական մարմիններով այսինքն՝ քննությունն իրականացվել է ոչ պատշաճ սուբյեկտի կողմից:

Հիշեցնենք, որ դատարանում քննվող գործով Պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության և զորքերի բնակավորության վարչության նախկին պետ Արմեն Սարգսյանին 19 դրվագ մեղադրանք է ներկայացված Իսակովի պողոտայում հողերի վաճառքի վերաբերյալ:

Ըստ այս դրվագներից մեկի՝ պողոտայում հող է վաճառվել նաև Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անվտանգության ծառայության նախկին պետ Վաչագան Ղազարյանին:

Ըստ մեղադրանքի՝ Վաչագան Ղազարյանը դիմել է պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին, այս գործով մեղադրյալ Արմեն Սարգսյանին, ինչպես նաև պաշտոնատար այլ անձանց, և, օգտվելով նրանց հետ մտերիմ հարաբերություններ ունենալու հանգամանքից, վերջիններիս դրդել է Հողային օրենսգրքի պահանջների խախտմամբ, այն է՝ հողամասն ուղղակի վաճառելու հիմքերի բացակայության պայմաններում, շուկայական արժեքից ցածր գնով Իսակովի պողոտայի 23 հասցեում գտնվող հողատարածքը վաճառել իրեն։ Այս հողատարածքի հետ կապված նաև ապօրինի գույքի բռնագանձման վարույթ է եղել Դատախազությունում։ Այդ վարույթի շրջանակներում Ղազարյանը շուրջ մեկ տարի առաջ հողատարածքը վերադարձրել է պետությանը, որից հետո քրեական գործի շրջանակներում նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է ազատազրկման հետ չկապված խափանման միջոցով ու գործն ուղարկվել է դատարան՝ բուն քննության։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արաքս Մամուլյան