Գրել են՝ Երևանը թուրքական քաղաք է․ Փաշինյանի հետ հարցազրույցը Թուրքիայում անաչառ չի ներկայացվել․ Սաֆրաստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
Բոլորը

«Թուրքիան միջին պետություն է և՛ իր ՀՆԱ-ով, և՛ իր բնակչությամբ, և՛ իր ռազմական ուժով։ Նա տարածաշրջանային պետություն է, իսկ Էրդողանի ամբիցիաները շատ ավելի հեռուն են գնում․ նա ուզում է Թուրքիան դարձնել համաշխարհային ազդեցություն ունեցող պետություն, որը, օբյեկտիվորեն, չի համապատասխանում Թուրքիայի հնարավորություններին»,- Factor TV-ի տաղավարում կարծիք հայտնեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։

«Էրդողանի «Աշխարհը 5-ից մեծ է» (Էրդողանի հեղինակած գիրքն է- խմբ) հայտարարությունը նրա ամբիցիաներն են արտահայտում, որոնք, շատ դեպքերում, չունեն հիմնավորում»,- նշեց Սաֆրաստյանը։

Պատասխանելով հարցին, թե մի քանի ուղղություններով ռազմավարական խնդիրներ լուծող Թուրքիային կհաջողվի՞ որոշիչ դեր ստանձնել Եվրոպայում, թե, այնուամենայնիվ, Թուրքիայի առաջնահերթությունը Մերձավոր Արևելքն է, Ռուբեն Սաֆրաստյանը պատասխանեց․

«ԵՄ-ի համար Թուրքիան կարևոր է․ ոչ թե քաղաքական առումով, ոչ թե տնտեսական կամ աշխարհաքաղաքական առումով, ո՛չ, եվրոպացիները հիմա պրագմատիկ խնդրի առաջ են կանգնած․ ամերիկացիները իրենց աջակցությունը Եվրոպայի անվտանգության պահպանման համար սկսում են պակասեցնել, և ռազմական առումով Թուրքիան հետաքրքրություն է ներկայացնում Եվրամիության համար, մանավանդ, որ ՆԱՏՕ-ի անդամ է։ Այս քննարկումներն են հիմա գնում ԵՄ շրջանակներում, տեսնենք դա ինչ ձև կստանա կամ կստանա՞, թե՝ չէ։ Չի բացառվում, որ եվրոպացիները Թուրքիայից հեռու մնան, դա էլ կա, բայց հնարավոր է նաև փորձեն օգտվել Թուրքիայի հնարավորությունից»։

Գալով Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, թուրքագետը նկատեց, որ Հայաստանը Թուրքիայի համար տնտեսական հետաքրքրություն չի ներկայացնում՝ փոքր երկիր է, ռազմական առումով էլ վտանգ չի ներկայացնում․

««Խաղաղության խաչմերուկը» Թուրքիային չի հետաքրքրում, հետաքրքրում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»։ «Զանգեզուրի միջանցքի» խնդիրը դեռևս 20-րդ դարի սկզբից դրված է Թուրքիայի առջև։ Թուրքիան ձգտում է «Զանգեզուրի միջանցքը» ստանալ՝ հնարավորինս Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտելով՝ էքստերիտորիալ իրավունքի հիման վրա։ Բայց այստեղ մի խնդիր կա․ Թուրքիայի երկաթգծի համակարգը կապված չէ Նախիջևանի հետ։ Եթե պատկերացնենք՝ Թուրքիան ստանում է «Զանգեզուրի միջանցքը», ինքը, միևնույնն է, չի կարող դրանից օգտվել, պետք է երկաթգիծը կառուցել, որը 220 կմ-ից ավելի է, այսինքն՝ պետք է Կարսը կապել Նախիջևանի հետ։ Նոր-նոր են Թուրքիայում սկսել խոսել, որ դա պետք է կառուցեն։ Նախանցած տարի կարողացան ֆինանսավորում գտնել, հավանական է Ադրբեջանի ֆինանսավորումը, անցյալ տարվա ընթացքում նախապատրաստական աշխատանքներ էին ընթանում, հիմա նոր հայտարարում են, որ աշխատանքները սկսում են։ Ասում են, որ կառուցումը կավարտվի 2029 թվականին»։

Սաֆրաստյանը ապա համոզմունք հայտնեց, որ երբ ստորագրվի հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը, Թուրքիան քայլեր կձեռնարկի Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու առումով․

«Թուրքիան կգնա այդ քայլին, բայց Հայաստանի հետ հարաբերությունները լրիվ չի կարգավորի, ինչ-որ խաղաթուղթ կպահի, որ Հայաստանի վրա հետո էլի ճնշում գործադրի»։

Խոսելով թուրքական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ վարչապետ Փաշինյանի հարցազրույցից՝ ակադեմիկոսն ասաց, որ այն Թուրքիայում անաչառ չի ներկայացվել․ գրել են՝ Երևանը թուրքական քաղաք է․

«Մենք գործ ունենք թուրքական մամուլի հետ, որտեղ ավանդույթները չեն հիմնվում օբյեկտիվության վրա։ Այնպես որ թուրքական մամուլը տեղի է տալիս այն տրամադրություններին, որոնք կան թուրք հասարակության մոտ՝ Հայաստանի և հայերի նկատմամբ, իսկ դրանք բացասական են։ Այնպես որ սպասել, որ թուրքական մամուլը օբյեկտիվ կգնահատի ու թուրք ընթերցողներին տեղեկություն կտրամադրի, որը, քիչ թե շատ, համապատասխանում է իրականությանը՝ հազվադեպ կլինեն, կան, բայց քիչ են։ Թուրքական մամուլը տեղ է տալիս այն տրամադրություններին, որոնք կան թուրքական հասարակությունում, իսկ դրանք Հայաստանի նկատմամբ դրական չեն»։

Թուրքագետն իր խոսքում անդրադարձավ նաև Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին՝ նշելով, որ Թուրքիայում ցեղասպանությանը հարցը հիմա առանձնապես չի քննարկվում․

«Անցավ այդ փուլը, երբ որ դա շատ կարևոր էր Թուրքիայի համար։ Երբ ԱՄՆ-ի կողմից ավարտվեց Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը, Թուրքիայում այդ հարցի նկատմամբ հետաքրքրությունը թուլացավ։ Եվ այդ խնդիրը նրանց համար առաջնային նշանակություն չունի։ Սա է իրողությունը։ Քանի որ նրանք այդ փուլը համարեցին ավատված ԱՄՆ-ի ճանաչելուց հետո»։

Առավել մանրամասն՝ հարցազրույցում։

Անահիտ Խաչատրյան