Թրամփը ներկայացրել է հաջորդ սերնդի՝ F-47 կործանիչները

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել են, որ Պենտագոնն ընտրել է Boeing-ին՝ ամերիկյան բանակի հաջորդ բարձր տեխնոլոգիական կործանիչը մշակելու համար: Զինվորականներն ինքնաթիռն անվանել են F-47 (Թրամփը երկրի 47-րդ նախագահն է)։ Այն, ի վերջո, պետք է փոխարինի ռազմաօդային ուժերի F-22 կործանիչներին։

Թրամփն ընդգծել է ԱՄՆ-ի երկնքում և պաշտպանական արդյունաբերական բազայում գերիշխելու անհրաժեշտությունը՝ ներկայացնելով F-47 կործանիչի պայմանագիրը։ Նա նոր բարձր տեխնոլոգիական ինքնաթիռը բնութագրել է որպես «գործնականում անտեսանելի» և «աննախադեպ հզորությամբ»՝ ենթադրություն հայտնելով, որ այն կարող է Միացյալ Նահանգներին առավելություն տալ հակառակորդների և դաշնակիցների նկատմամբ:

«Ամերիկայի թշնամիները երբեք չեն տեսնի, որ այն գալիս է։ Եթե դա երբևէ պատահի, նրանք չեն իմանա, թե ինչ դժոխք է հարվածել իրենց»,- ասել է Թրամփը՝ նշելով, որ այն 6-րդ սերնդի նմանը չունեցող կործանիչ է։

ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ Վաշինգտոնի շատ դաշնակիցներ շահագրգռված են գնել ինքնաթիռը, բայց Միացյալ Նահանգները, հավանաբար, կվաճառի դրանց «նվազեցված» տարբերակները, «որովհետև մի օր, գուցե, նրանք իրենց դաշնակիցները չլինեն»:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի