Տիգրան Ուլուբաբյանը, մատնացույց արեց ոստիկանին՝ պնդելով, որ նա հայհոյել է իրեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.09.2026 | 22:55
«Ինտերը» 0:2-ից հետո կամային հաղթանակ է տարել «Նապոլիի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Քննչական կոմիտեի շենքի դիմաց առերես հարցաքննության սպասող Տիգրան Ուլուբաբյանը քիչ առաջ մատնացույց արեց ՔԿ շենքի դիմաց գտնվող մի անձի՝ պնդելով, թե նա եղել է ոստիկանության շենքում, ներկա է գտնվել իրեն խոշտանգելու դեպքին և հայհոյել է իրեն:

Ուլուբաբյանի մատնացույց արած անձը, սակայն, հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին և ոստիկաններից մեկի ուղեկցությամբ լքեց ՔԿ շենքի տարածքը:

Նշենք, որ այս պահին արդեն Ուլուբաbյանը փաստաբանի հետ ՔԿ շենքում է, ըստ նախատեսվածի՝ ժամը 18:30-ից սկսած՝ նա պետք է առերեսվի երկու ոստիկանի հետ, որոնց հնարավոր է եղել նույնականացնել:

Հիշեցնենք, որ արցախցի Տիգրան Ուլուբաբյանը բարձրաձայնել է այն մասին, որ ոստիկանության Վանաձորի բաժնում իրեն խոշտանգել են, հայհոյել են, ծեծի ենթարկել, թքել վրան՝ հորդորելով խոստովանել, որ ավազակային հարձակում է կազմակերպել իր բարեկամի տան վրա:

Ուլուբաբյանը չի խոստովանել, իսկ ազատ արձակվելուց հետո բարձրաձայնել է իր հետ տեղի ունեցածի մասին, նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մանրամասները՝ տեսանյութում։