Եթե «սալյուտը» շուտ ա վերջանում, չեք կարողանում բացահայտել, մյուս աղմուկի դեպքերում ի՞նչ եք անելու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 15:51
Եթե ակնկալում եք` ես ստանձնեմ հանձնառություն, որ վթար չի լինի, իրատեսական չի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:37
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 15:34
Հայաստանը Չինաստանին է հանձնել սահմանն ապօրինի հատելը կազմակերպելու համար հետախուզվող անձի
05.11.2026 | 15:23
Հարի Քեյնը նոր պայմանագիր կնքեց «Բավարիայի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:21
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 15:15
Չեմ պատրաստվում այդ իրավիճակի հետ համակերպվել. Փաշինյանը` բանակային մահերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:10
Փաշինյանն Թուրքիա կմեկնի // Խուդաթյանը՝ Ուշիի վթարի հատվածի գծանշման մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 15:01
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կարող է փոխարինել ԽՍՀՄ-ում ծնված Սերջիո Գորը
05.11.2026 | 15:00
Ռոնալդուն հայտարարեց Պորտուգալիայի հավաքականից հեռանալու մասին
05.11.2026 | 14:52
Երևանում 793 մլն դրամ գնահատված մանկապարտեզը գրավադրվել է ընդամենը 50 մլն դրամով․ Դատախազությունը դիմել է դատարան
05.11.2026 | 14:42
Վիլեն Գաբրիելյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 14:41
ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:35
Ռումբի սպառնալիքի պատճառով Դուբլին-Հռոմ չվերթը վայրէջք է կատարել Ֆրանսիայում
05.11.2026 | 14:26
Ֆրանսիայում համազգային գործադուլ է սպասվում․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս կգան փողոց․ երկրում տեղակայվել է շուրջ 70,000 ոստիկան
05.11.2026 | 14:21
Ուժայինների ղեկավարներն ԱԺ-ում են․ Շաքիի միջադեպի հետ կապված փակ քննարկում է ընթանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հանրային աղմուկը՝ որպես համակեցության կանոնների պահպանման խոչընդոտ, գործող իրավական կարգավորումներ: Օրենսդրական լուծումներ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ պատգամավոր Թագուհի Թովմասյանը Ներքին գործերի նախարարի տեղակալից հետաքրքրվեց, թե ինչ քայլեր են անում աղմուկի վերաբերյալ քաղաքացիներից դժգոհություն ստանալուց հետո։

«Քաղաքում սահմանված ժամից դուրս հրավառություն է տեղի ունեում, բայց ոստիկանության գործողությունները ավելի շատ անգործություն են հիշեցնում։ Ոստիկանապետը կառավարության նիստի ժամանակ օբյեկտիվորեն պատասխանել էր, որ չեն կարողանում խախտումը գտնել, մինչև գնում են, «սալյուտը» վերջացած է լինում։ Հիմա եթե «սալյուտը» շուտ է վերջանում, մյուս աղմուկի դեպքերը ո՞նց եք բացահայտելու, նրանք ավելի արագ կարող են ավարտվել»,- հարցրեց Թովմասյանը։

Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը համաձայն է, որ կան խնդիրներ։

«Այո՛, իրավախախտումների հայտնաբերումը որոշակի առումով բարդ է, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է ասենք՝ բարդ է ու դրանց հետևից չգնանք։ Գնում ենք այնքան, ինչքան մեր ռեսուրսը, կարողությունը և օրենսդրությունը մեզ հնարավորություն է տալիս»,- ընդգծեց Մկրտչյանը։

Մանրմասները՝ տեսանյութում։