Ինտենսիվ ծեծ, 8 հոգի․փորձագիտական գնահատմամբ դա չի ֆիքսվել․ նախարարը՝ Ուլուբաբյանի խոշտանգման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 15:51
Եթե ակնկալում եք` ես ստանձնեմ հանձնառություն, որ վթար չի լինի, իրատեսական չի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:37
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 15:34
Հայաստանը Չինաստանին է հանձնել սահմանն ապօրինի հատելը կազմակերպելու համար հետախուզվող անձի
05.11.2026 | 15:23
Հարի Քեյնը նոր պայմանագիր կնքեց «Բավարիայի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:21
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 15:15
Չեմ պատրաստվում այդ իրավիճակի հետ համակերպվել. Փաշինյանը` բանակային մահերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:10
Փաշինյանն Թուրքիա կմեկնի // Խուդաթյանը՝ Ուշիի վթարի հատվածի գծանշման մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 15:01
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կարող է փոխարինել ԽՍՀՄ-ում ծնված Սերջիո Գորը
05.11.2026 | 15:00
Ռոնալդուն հայտարարեց Պորտուգալիայի հավաքականից հեռանալու մասին
05.11.2026 | 14:52
Երևանում 793 մլն դրամ գնահատված մանկապարտեզը գրավադրվել է ընդամենը 50 մլն դրամով․ Դատախազությունը դիմել է դատարան
05.11.2026 | 14:42
Վիլեն Գաբրիելյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 14:41
ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:35
Ռումբի սպառնալիքի պատճառով Դուբլին-Հռոմ չվերթը վայրէջք է կատարել Ֆրանսիայում
05.11.2026 | 14:26
Ֆրանսիայում համազգային գործադուլ է սպասվում․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս կգան փողոց․ երկրում տեղակայվել է շուրջ 70,000 ոստիկան
05.11.2026 | 14:21
Ուժայինների ղեկավարներն ԱԺ-ում են․ Շաքիի միջադեպի հետ կապված փակ քննարկում է ընթանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Կա քաղաքացու ահազանգ, որ 10 րոպեն մեկ ինտենսիվ ծեծ է եղել, վնասվածքներ են եղել, 8 հոգի են եղել։ 10 րոպեն մեկ ինտենսիվ ծեծի արդյունքում չստանալ վնասվածք և անկախ փորձագիտական գնահատմամբ դա չֆիքսվի, սա ուղղակի պիտի դառնա օբյեկտիվ քննության առարկա։ Ինտենսիվ ծեծի արդյունքում թե՛ հիվանդանոցը, թե՛ դատաբժիշկը պետք է տային ավելի բարդ նկարագրություն, քան ֆիքսված է»,- այս մասին ԱԺ պաշտպանության և անվտագության մշտական հարցերի հանձնաժողովում հայտարարեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ պատասխանալով Տիգրան Ուլուբաբյանի՝ Վանաձորի ոստիկանների կողմից ենթադրյալ խոշտանգման ենթարկվելու մասին հարցին։

Նախարարի պնդմամբ՝ լինի ՀՀ քաղաքացի, թե ԼՂ-ից բռնի
տեղահանված անձ, եթե կա իրավունքների խախտման փաստ՝ մոտեցման
տեսանկյունից չկա տարբերություն։

«Դեպքի մասով այս պահին չեմ կարող գնահատականներ տալ։ Եթե պարզվի, որ կա կեղծ մեղադրանք ոստիկանների նկատմամբ, ապա կլինի պատասխանատվություն` սուտ մատնության համար»,- նշեց Սարգսյանը և կոչ արեց հարցը միակողմանի չմեկնաբանել։

Նշենք, որ արցախցի Տիգրան Ուլուբաբյանն այսօր կառերեսվի ոստիկանների հետ, որոնք, նրա պնդմամբ, Վանաձորի Ոստիկանության բաժնում խոշտանգել են իրեն։

Հիշեցնենք, որ ըստ Տիգրան Ուլուբաբյանի պատմածի՝ Վանաձորում բնակվող իր բարեկամներից մեկի տնից գողություն է կատարվել, ինքը բարեկամուհուն ուղեկցել է Ոստիկանություն, որից հետո իրեն կանչել են վարչություն ու ծեծի միջոցով ստիպել խոստովանել, որ ինքն է կազմակերպել գողությունը։ Ուլուբաբյանը, սակայն, չի խոստովանել և այժմ էլ պնդում է, որ հանցագործության հետ կապ չունի։ Նշենք, որ մի քանի օր շարունակ մի խումբ քաղաքացիներ հավաքվում էին Քննչական կոմիտեի շենքի դիմաց՝ պահանջելով քրեական հետապնդում հարուցել Ուլուբաբյանին խոշտանգնման ենթարկած ոստիկաններին։ factor.am

Մանրամասները՝ տեսանյութում։