«Անկախ դիտորդ»-ը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Մարտուն Գրիգորյանի քարոզարշավի հետ կապված

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը
«Անկախ դիտորդը» Գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ Գյումրիում Մարտուն Գրիգորյանի կողմից ընտրողներին անվճար ծառայություններ մատուցելու վերաբերյալ:
««Անկախ դիտորդը» հենց նոր Գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ Գյումրիում «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքի ցուցակը գլխավորող Մարտուն Գրիգորյանի կողմից (նրա անունից) ընտրողներին անվճար ծառայություններ մատուցելու վերաբերյալ:
Մասնավորապես, արձանագրել ենք, որ Մարտուն Գրիգորյանը (կամ նրա անունից) Գյումրիի ընտրողների համար իրականացրել է ճանապարհների անվճար խճապատում («շիբենապատում»)՝ դա զուգորդելով նախընտրական քարոզչությամբ, ինչով առերևույթ կատարվել է ՔՕ 221-րդ հոդվածով արգելված արարք:
Քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածը նախատեսում է 3-ից 6 տարվա ազատազրկում թեկնածուների կողմից (կամ նրանց անունից) ընտրողներին գույք (կամ ծառայություններ) նվիրելու համար, ինչպես նաև քարոզարշավի ու բարեգործության մեկտեղման համար: Այս արարքը 2018 թվականին քրեականացվել է մեր նախաձեռնությամբ, քանի որ, այն, ըստ էության, ընտրակաշառքի քողարկված տեսակ է»,- ֆեյսբուքյան գրառումով տեղեկացրել է Դանիել Իոաննիսյանը: