ԱՄՆ-ը մինչև մայիս Թուրքիային ազատել է ռուսական գազի հետ կապված պատժամիջոցներից

Լուրեր

08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:45
Խաղից մինչև ֆինանսական գրագիտություն․ ինչ է առաջարկում Ամերիաբանկը դպրոցականների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:41
Համագործակցություն՝ հանուն կրթության․ Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր
08.09.2026 | 19:30
ՌԴ-ի հետ չենք ամուսնացել, որ ապահարզան տանք․ քաղաքացիներն ուզում են ՀՀ-ն ԵՄ-ի անդամ դառնա, հանրաքվե պետք չէ․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:17
Բյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Ավանեսյան
08.09.2026 | 18:58
Թրամփն ու Պուտինը մեկժամյա հեռախոսազրույց են ունեցել
08.09.2026 | 18:45
Անթալիայում մոլեգնում են անտառային հրդեհները, բնակիչները տարհանվում են․ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 18:32
Հայաստան-Թուրքիա սահմանի թուրքական Ալիջան անցակետի բացման ​​շինաշխատանքները շարունակվում են. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
08.09.2026 | 18:24
Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է
08.09.2026 | 18:13
Կարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը․ Փաշինյան
08.09.2026 | 18:04
Ռենուարի թանգարանից 9 մլն եվրոյի նկարներ են գողացել
08.09.2026 | 17:54
Միջազգային աստղերով ու նոր ծրագրերով․ Սիմֆոնիկ նվագախումբը սկսում է 21-րդ համերգաշրջանը
Բոլորը

Թուրքիան լրացուցիչ ժամկետով ազատվել է ռուսական բնական գազի գնման հետ կապված ԱՄՆ պատժամիջոցներից։ Տեղեկությունը հաստատել է հարցին ծանոթ թուրք պաշտոնյան, հաղորդում է Bloomberg-ը, որին վկայակոչում է Turkiye today-ը։

Միացյալ Նահանգները համաձայնել է երկարաձգել պատժամիջոցներից ազատման ժամկետը, որը նախատեսված էր մինչև մարտի 20-ը, ինչը թույլ կտա Թուրքիային պահպանել Ռուսաստանից կարևոր էներգակիրների ներմուծումը մինչև մայիս:

Թուրքիան շարունակում է մեծապես կախված լինել ռուսական գազի մատակարարումից, որը կազմել է անցյալ տարի երկրի գազի ներմուծման ավելի քան 45%-ը։ Ընդլայնումն արտացոլում է Թուրքիայի էներգետիկ կարիքների գործնական իրողությունները, հատկապես, սովորականից ավելի ցուրտ ձմռանից հետո: Պաշտոնյաներն ակնկալում են, որ ռուսական մատակարարումները զգալիորեն կպահպանվեն ամառվա ամիսներին, երբ հիդրոէլեկտրակայանի արտադրության նվազում է կանխատեսվում։

Հավելենք, որ այս շաբաթվա սկզբին Թուրքիայի ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքը և ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հեռախոսազրույց էին ունեցել՝ քննարկելով պատժամիջոցները, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական և ազգային անվտանգության այլ հարցեր։

Պատժամիջոցներից հրաժարվելու հարցը հաջորդում է նոյեմբերին ԱՄՆ-ի սահմանափակող միջոցներին, որոնք կիրառվել էին Գազպրոմբանկի դեմ, որի միջոցով իրականացվում են էներգիայի վճարումները՝ որպես Ռուսաստանի գազի եկամուտները կրճատելու՝ Վաշինգտոնի ավելի լայն ռազմավարության մաս: Այնուամենայնիվ, խոշոր ներկրողներին, ներառյալ՝ Թուրքիային և Հունգարիային, հետագայում արտոնություններ էին տրվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի