Փաստաբաններն անվճար ծառայությունների համար 5%-ի չափով քվոտա կստանան․ կոմպրոմիսային լուծում՝ ՍԴ որոշումից հետո

Լուրեր

02.08.2026 | 21:08
Շոգ եղանակին՝ առավել զգոնություն. ՍԱՏՄ-ի կոչը հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչներին և միջոցառումների կազմակերպիչներին
02.08.2026 | 19:28
Ձևավորվել է իններորդ գումարման ԱԺ հաշվիչ հանձնախումբը․ ո՞վ կնախագահի այն
02.08.2026 | 18:58
Վթարային ջրանջատում Երևանում
02.08.2026 | 18:23
«Մենք իրար ճանաչում ենք»․ Մարիա Կարապետյանը հիշեց՝ «Ուժեղ Հայաստանի» որ անդամի հետ է մասնակցել Վրաստանում կազմակերպված հայ-ադրբեջանական երկխոսությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 18:09
ՔՊ-ական նորեկ պատգամավորը հրաժարվեց հարցերի պատասխանել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:58
Իրավիճակը լարվեց Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:51
ԲՀԿ-ն այստեղ պիտի լիներ, դուք «կերել» եք իրենց ձայները. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:35
Ո՞նց ենք 550 հազար քաղաքացու ասում՝ կաշառքով են քվեարկել, դրանից բխում է՝ ոչինչ լեգիտիմ չի. Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:22
Ընտրակաշառք բաժանողն էլ, ընտրություն կեղծողն էլ, շանտղություն է. Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:11
Սևանա լճի հանրային լողափերից մեկում կորած երեխան հայտնաբերվել է
02.08.2026 | 17:00
Թույլ տվեք անցնեմ առանց պատասխանելու. Աղվան Վարդանյանը` խոստումը դրժելու մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:56
Ձայների փոշիացման համակարգը, որով իշխանություն եք ձևավորել, Հանրապետականի ընդունած օրենսգրքով է․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:37
Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է Նիկոլ Փաշինյանին
02.08.2026 | 16:34
Փրկարարները Սևանա լճից քաղաքացու դի են դուրս բերել
02.08.2026 | 16:28
Կոնջորյանը կնոջ 10 հազար դոլարի աշխատավարձ ստանալու մասին հարցերին չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

2025 թ. հունվարի 1-ից ԱԱՀ դաշտ տեղափոխված փաստաբաններն անվճար ծառայություններ մատուցելու 5 տոկոսի չափով քվոտա կստանան։ Այդ մասին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ երեկ ասել է հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը։

Հիշեցնենք, որ մինչև հունվարի 1-ը փաստաբանական ծառայությունները հարկվում էին շրջանառության հարկով։ 2025 թվականի հունվարի 1-ից արդեն այս ծառայություններն անցել են ընդհանուր հարկման դաշտ, և փաստաբաններն իրենց ծառայությունների դիմաց ստացած գումարից 20 % ԱԱՀ և 18 % շահութահարկ են վճարում պետությանը։

Փաստաբանները մինչև օրենքի ընդունումը բազմիցս բարձրաձայնել են այն մասին, որ հարկման նման մեխանիզմն իրենց թույլ չի տալիս անվճար իրավաբանական օգնություն տրամադրել քաղաքացիներին, քանի որ փաստաբանները նշել էին, որ այսպիսով այլևս չեն կարող անվճար փաստաբանական ծառայություններ մատուցել։ ԱԱՀ համակարգով հարկումն ունի կարգավորում, որ անգամ անվճար իրավաբանական օգնություն ցույց տալու դեպքում այս ծառայությունը հարկվում է։
Փաստաբանները այս փոփոխությունների դեմ ընդհուպ գործադուլ են հայտարարել՝ բարձրաձայնելով հետևյալ խնդիրների մասին։

Մասնավորապես օրենքի կիրառությունը՝

-Էական բացասական ազդեցություն է ունենում անձանց խախտված իրավունքների պաշտպանության վրա․
-բացառում է անվճար իրավաբանական օգնության տրամադրման (pro bono) հնարավորությունը փաստաբանական կազմակերպությունների կողմից.
-շեշտակի ավելացնում է փաստաբանական ծառայությունների ինքնարժեքը՝ սահմանափակելով իրավաբանական օգնության հասանելիությունը, մատչելիությունը և դատական պաշտպանության իրացման հնարավորությունը.
-չկանխատեսված էական ֆինանսական բեռ է առաջացնում անհատ փաստաբանների և փաստաբանական կազմակերպությունների համար, որոնք պետք է շարունակեն իրավաբանական օգնություն տրամադրել արդեն իսկ կնքված պայմանագրերի շրջանակներում.
-հանգեցնում է խտրական պայմանների ֆիզիկական անձ քաղաքացիների համար, քանի որ, ի տարբերություն ԱԱՀ վճարող առևտրային կազմակերպությունների, քաղաքացիներին մատուցվող փաստաբանական ծառայությունները արժեքը քսան տոկոսով բարձր է.
-լրացուցիչ ծանրաբեռնում է փաստաբանների աշխատանքը, ինչպես նաև լրացուցիչ ծախսերի առիթ է դառնում՝ հաշվապահական ծառայություններից օգտվելու պարտադիր անհրաժեշտություն ստեղծելով.
-սահմանափակում է փաստաբանական ինստիտուտի զարգացման հնարավորությունը ակնհայտ դժվարացնելով նորաստեղծ փաստաբանական գրասենյակների կազմավորումը պայմանավորված ծանր հարկային բեռով,
-խտրական պայմաններ է ստեղծում փաստաբանական գործունեություն իրականացնողների համար ի տարբերություն տնտեսության այլ բնագավառների, որտեղ կիրառվում են հարկային արտոնյալ պայմաններ:

Այս փոփոխությունների սահմանադրականությունը Ազգային ժողովի ընդդիմադիր 31 պատգամավորի կողմից վիճարկվել է նաև Սահմանադրական դատարանում, և դատարանը քննության է ընդունել դիմումն ու հունիսի 3-ին գործով նիստ նշանակել։ Այս դիմումը վարույթ ընդունելուց հետո է Կառավարությունը որոշել է անվճար իրավաբանական ծառայության համար 5 %-ի չափով քվոտա տալ անվճար ծառայությունների համար։ Չի բացառվում, որ ՍԴ-ի կողմից գործը վարույթ ընդունելուց հետո իշխանությունները փորձում են կոմպրոմիսային առաջարկ անել փաստաբաններին:

Արդյոք այսպիսով կվերանա՞ն փաստաբանների դժգոհությունները և ինչ է ենթադրում 5%-и չափով քվոտան։ Թեմայի վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ Փաստաբանանների պալատից, սակայն հայտնեցին, որ դիրքորոշում կարող են հայտնել միայն այն ժամանակ, երբ նախագծի բովանդակություն հասանելի կդառնա և իրենց ծանոթ կլինեն դրա բովանդակությանը։

Արաքս Մամուլյան