ԱՄՆ-ն ու ԵՄ-ն արձագանքել են Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի ձերբակալմանը․ ԵԽԽՎ-ն անհապաղ ազատ արձակելու կոչ է արել

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

ԱՄՆ Պետքարտուղարությունն արձագանքել է Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությանը, որը երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մրցակիցն է նախագահական ընտրություններում։

Պետդեպի խոսնակ Բրյուս Թամմիին Իմամօղլուի մասին ուղղված հարցին՝ «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակից Իմամօղլուն ձերբակալվել է կոռուպցիայի և ահաբեկչությանն օժանդակելու հետաքննության շրջանակներում, մտահոգվա՞ծ եք, ինչպե՞ս եք գնահատում», պաշտոնյան պատասխանել է․ «Մենք կարող ենք խրախուսել Թուրքիային՝ հարգել մարդու իրավունքները և պատշաճ կերպով կարգավորել սեփական ներքին գործերի շրջանակը։ Մենք չենք մեկնաբանի այլ երկրի ներքին որոշումների կայացման գործընթացները։ Պարզապես հիշեցնում ենք՝ ակնկալում ենք, որ նրանք կգործեն այնպես, որ հարգեն իրենց բոլոր քաղաքացիների իրավունքները: Սա շատ պարզ է, բայց լավ է կրկնել»։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն էլ հայտարարել է, որ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունը «խորապես մտահոգիչ է»:

«Թուրքիան պետք է պաշտպանի ժողովրդավարական արժեքները, հատկապես, ընտրված պաշտոնյաների իրավունքները։ Ուստի մենք ցանկանում ենք, որ Թուրքիան խարսխված մնա Եվրոպայի հետ, բայց դա պահանջում է հստակ հավատարմություն ժողովրդավարական նորմերին և գործելակերպին, և կարևոր է, որ Թուրքիան հարգի այս հիմնարար սկզբունքները»,- ընդգծել է նա։

Միաժամանակ, Ստրասբուրգում կայացած հանդիպման ժամանակ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) բյուրոն հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով ազատ արձակել Իմամօղլուին։

«Խորհրդարանական վեհաժողովի բյուրոն իր խորը մտահոգությունն է հայտնում Ստամբուլի քաղաքապետ, Ժողովրդահանրապետական ​​կուսակցության (CHP) ներկայացուցիչ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության կապակցությամբ, որը պետք է ընտրվեր որպես CHP-ի թեկնածու 2028 թվականի նախագահական ընտրություններին ընդառաջ։ Թուրքիայի իշխանությունները նման որոշում են կայացրել կոռուպցիոն հետաքննության համատեքստում, որը հանգեցրել է հարյուրավոր մարդկանց, այդ թվում՝ այլ քաղաքական գործիչների, լրագրողների և գործարարների ձերբակալությունների։ Նմանապես, Բյուրոն անհանգստացած է Ստամբուլի համալսարանի երեկվա որոշումից՝ չեղյալ համարելու պարոն Իմամօղլուի համալսարանական աստիճանը, ինչը, ըստ թուրքական օրենսդրության, փաստացի թույլ չի տալիս նրան առաջադրվել երկրի նախագահի պաշտոնում»,- ասվում է հայտարարության մեջ։

Բյուրոն հիշեցնում է, որ Թուրքիան, որպես Եվրոպայի խորհրդի անդամ երկիր, պարտավորվել է պահպանել և առաջ մղել ժողովրդավարական արժեքները։ Ուստի, կոչ է անում  Թուրքիայի իշխանություններին անհապաղ ազատ արձակել Իմամօղլուին և հանել բոլոր անհիմն մեղադրանքները նրա ու այլ կալանավորված քաղաքական գործիչների նկատմամբ։ Այն նաև Ստամբուլի համալսարանին կոչ է արել վերացնել Իմամօղլուի դիպլոմը չեղարկելու որոշումը։

Հիշեցնենք, որ նախօրեին Ստամբուլում երեք առանձին հետաքննության շրջանակում 106 մարդ է ձերբակալվել, որոնց թվում է Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի