Թուրքիան դատապարտում է Գազայում Իսրայելի հարվածներն ու միջազգային հանրությանն արձագանքի կոչ է անում

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսրայելը մարտահրավեր է նետում ամբողջ մարդկությանը և լրջորեն խախտում է միջազգային իրավունքն ու համամարդկային արժեքները: Այս մասին ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ՝ կապված Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողությունների վերսկսման հետ։

Նշվում է, որ Իսրայելի կողմից Գազայի հատվածում հարյուրավոր պաղեստինցիների սպանությունը վկայում է, որ «Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարության ցեղասպան քաղաքականությունը նոր փուլ է մտել»։

«Այն ժամանակ, երբ աճում է գլոբալ ճնշումը խաղաղության և կայունության համար, Իսրայելի կառավարության ցուցաբերած ագրեսիվ դիրքորոշումը սպառնում է տարածաշրջանի ընդհանուր ապագային։ Անընդունելի է, որ Իսրայելը տարածաշրջանը բռնության նոր փուլի մեջ ներքաշի»,- ասվում է հայտարարության մեջ:

Անկարան հայտարարում է նաև Իսրայելի դեմ միջազգային հանրության վճռական դիրքորոշման անհրաժեշտության մասին՝ Գազայի հատվածում երկարաժամկետ զինադադար ապահովելու և մարդասիրական օգնություն հասցնելու համար։

«Թուրքիան ևս մեկ անգամ ընդգծում է, որ կշարունակի աջակցել Պաղեստինի ժողովրդին իր արդար գործում, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված ջանքերին»,- նշվում է հայտարարության մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի