Ադրբեջանում ցամաքային սահմանները փակ կմնան մինչև 2025թ․ հուլիսի 1-ը․ իշխանությունները երկարաձգել են COVID-ի կարանտինային ռեժիմը

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Ադրբեջանի իշխանությունները կրկին երկարաձգել են կորոնավիրուսի համավարակով պայմանավորված երկրի տարածքում հատուկ կարանտինային ռեժիմը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ կարանտինային ռեժիմը երկարացվել է մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը՝ ժամը 06:00-ն։

2024-ի դեկտեմբերի վերջին կարանտինային ռեժիմը երկարացվել էր մինչև 2025 թվականի ապրիլի 1-ը։

Ադրբեջանը կորոնավիրուսի համավարակի պատճառով 2020 թվականի մարտից կարանտինային ռեժիմում է, հինգ տարի է՝ երկրի ցամաքային սահմանները փակ են։ Չնայած Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է աշխարհում COVID-19-ի համաճարակի ավարտի մասին՝ աշխարհի բոլոր երկրները դուրս են եկել կարանտինային ռեժիմից, Ադրբեջանում այն պարբերաբար երկարաձգվում է, թեև համաճարակի հետ կապված բոլոր սահմանափակումները հանվել են։

Դեռևս նախորդ տարի սեպտեմբերի 23-ին, ելույթ ունենալով 7-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փակ սահմանների պահպանումը բացատրել էր արտաքին սպառնալիքներով։

«Այն, որ վերջին տարիներին մեր ցամաքային սահմանները փակ են մնում, մեզ փրկել է շատ մեծ աղետներից։ Այսօր էլ, երբ սահմանները փակ են մնում, վտանգավոր գործողություններ են իրականացվում, որոնք կասեցվում են։ Ուստի, սահմանների պաշտպանությունը մեզ կպաշտպանի արտաքին ռիսկերից»,- հայտարարել էր նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի