Մեծ Բրիտանիան ու ԵՄ-ն քննարկում են ռուսական սառեցված ակտիվների առգրավման հարցը․ Bloomberg

Լուրեր

19.11.2026 | 22:24
Anthropic-ը IPO-ի միջոցով ռեկորդային 81 միլիարդ դոլար է ներգրավել․ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար
19.11.2026 | 22:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2026 | 21:55
Մասկը կարեկցանք է հայտնել Ուկրաինայում կռվող ռուսաստանցի զինվորների նկատմամբ
19.11.2026 | 21:43
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
19.11.2026 | 20:44
ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրությունը
19.11.2026 | 20:30
«Ճողոպրել է բանակից», «Վիրավորվել եմ»․ հեռակա բանավեճ Փաշինյանի և «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 20:16
Ոստիկանները կանխել են գողություն կատարած երիտասարդների փախուստը․ երկու անձ ձերբակալվել է. ՆԳՆ
19.11.2026 | 20:00
Փաշինյանի առաջարկն ընդդիմությունը չպիտի ընդունի․ Սերժ Սարգսյանը ևս խոստանում էր վարչապետ չառաջադրվել․ Գևորգ Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 19:48
ՀՀ որոշ շրջաններում ձյուն է տեղում
19.11.2026 | 19:35
«Արջ քորող»-ից մինչև «եղկելի»․ Գալյանի նախագիծը Փաշինյանին չի հուզում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 19:26
ՀՀ-ում կանցկացվի սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնություն
Բոլորը

Մեծ Բրիտանիան ու Եվրամիությունը կշարունակեն բանակցությունները, թե ինչպես առգրավել ռուսական սառեցված ակտիվները՝ համատեղ պաշտպանական ծախսերը մեծացնելու համար, քանի որ նրանք ուղիներ են փնտրում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վրա տնտեսական ճնշումը մեծացնելու համար՝ Ուկրաինայում նրա պատերազմին վերջ տալու ցանկացած խաղաղության բանակցություններից առաջ, գրում է Bloomberg գործակալությունը։

Բրիտանիայի ԱԳ նախարար Դեյվիդ Լամմին և ԵՄ դիվանագիության ղեկավար Կայա Կալլասը կքննարկեն «նորարարական նախաձեռնությունները»՝ համատեղ խթանելու եվրոպական պաշտպանական ֆինանսավորումը և ռազմական պատրաստվածությունը Լոնդոնում նախատեսված հանդիպմանը։

Բանակցությունները ներառելու են հարցեր, թե ինչպես է Եվրոպան իրեն ապահովելու իրավական ու ֆինանսական ծածկույթով՝ ռուսական միլիարդավոր ակտիվների առգրավման համար։

Ռուսական ակտիվների հնարավոր բռնագրավման նախապատրաստական ​​աշխատանքները, ըստ աղբյուրների, իրականացվում են՝ չնայած մի շարք եվրոպական երկրներ, այդ թվում՝ Գերմանիան և Բելգիան, դեմ են նման քայլին։ Նրանք կարծում են, որ ռուսական ակտիվների բռնագրավումը կարող է խախտել միջազգային իրավունքը և ազդել եվրոյի փոխարժեքի վրա։

«Միացյալ Նահանգները չէ, որ հետևողական մտահոգություններ է բարձրացնում ինքնիշխան ակտիվների վերաբերյալ, դա իրականում Եվրոպայի ներսում է»,- ասել է Լամմին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի