«Հեռվից գեշ երևում էին»․ բուսաբանական այգու գյուղատնտեսը՝ հատված ծառերի մասին

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Այսօր համացանցում բլոգեր Էդուարդ Հայրումյանը տարածեց լուսանկարներ՝ պնդելով, որ բուսաբանական այգում հատվել են առողջ կաղնիներ։

«Երևանի բուսաբանական այգում հատվել է մոտ 30 հատ կենսունակ կաղնու ծառ (ըստ ականատեսների պատմածի՝ վերջին մի քանի ամիսներին)։
«Եթե ինչ-որ մեկը կասի, որ այդ ծառերը չորացած էին, կասեք, որ «ՍՏՈՒՄ Է», քանի որ՝
1. Բոլոր հատված ծառերի կողքերում կար թափված մեծ քանակի թարմ կաղին և կաղնու տերևներ՝ ինչը փաստում է, որ ծառերը չորացած չէին։
2. Բոլոր հատված ծառերի բների կողքից կան նոր ծլած կանաչ շիվեր։
3. Տարածքում կային իրոք չորացած այլ ծառեր (ոչ կաղնի), որոնք հատված չէին, փոխարենը հատված էին միայն կաղնու ծառեր։
4. Կաղնու ծառի փայտանյութն այսօր շուկայում ամենաարժեքավորն է (դուբից պառկետը վկա) ու հատված մեկ ծառի փայտանյութի շուկայական արժեքը կարող հասնել մի քանի միլիոն դրամի։
5. Google-ի արբանյակային լուսանկարներում պարզ երևում է, որ այդ հատվածում բոլոր ծառերը կանաչ էին»,-լուսանկարներին կից գրել է Հայրումյանը։

Factor.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ բուսաբանական այգուց, մեզ հաջողվեց կապ հաստատել այգու գյուղատնտես Նորիկ Շատոյանի հետ։ Նա փոխանցեց, որ այդ տարածքում ոռոգման համակարգ չկա, ծառերը չորացել են։

«Կիսաչոր վիճակում էին այդ կաղնիները։ Կանալը հին քաշած էր, կտրված է եղել, չեն ոռոգվել, Վարդանյաններն ուզեցին վերանորոգել, չստացվեց, չորացան, կտրել են։ Հատվել են չոր ծառեր լինելու պատճառով»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց նա։

Թե քանի ծառ է հատվել, Նորիկ Շատոյանն ասաց, որ հստակ չի կարող ասել։ Բուսաբանականի գյուղատնտեսը, սակայն, գիտի, թե էլի ինչ են կտրելու առաջիկա օրերին։ «Կաղնի է հատվել, գլեդիչիա, թղկի, վերջը, չորացած ծառերը հատվել են՝ հեռվից գեշ երևում էին, կոտոշները տնկած։ Մի երկու հատ էլ կա, հլը չի կտրվել, սպասում ենք քաղաքապետարանը մեքենա տրամադրի։ Մի քանի հատ բարդի կա, մի երկու հատ ուռի, մի երկու հատ էլ կաղնի, լրիվ չոր են, տարիքային չորացել են։ Բարդիները, օրինակ, կարող է քամին բան անի, ընկնի մարդկանց վրա»,- ասաց նա։

Հարցին՝ հրապարակված լուսանկարներում ծառերի բները բավականին առողջ տեսք ունեն, գյուղատնտեսն ասաց․ «Անջուր է եղել, միանգամից չորացել է։ Եթե կանաչ լինի, ո՞նց կարող է հատվել, անհնար է, երբեք։ Չոր է եղել, կտրվել է»։
Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ են անելու հատված ծառերը։ Նորիկ Շատոյանն ասաց, որ պահեստավորելու են, իսկ հետո վաճառեն։

«Պահեստավորում ենք, արեք ձեզ ցույց կտամ։ Պահեստավորում ենք, որ հետո վաճառենք, եթե ուզող լինի։ Մենք երկու տեսակի փայտ ունենք՝ բարձրորակ և ցածրորակ, 20 հազարով և 7 հազարով ենք վաճառում 1 խորանարդ մետրը, բայց դրանք ոչ կենսունակ են»։

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ, բ.գ.թ., դոցենտ Քրիստինա Վարդանյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ չի կիսում այն տեսակետը, որ հատված ծառերը ոչ կենսունակ են։ «Եթե ծառը կտրում են, չորացած ծառն էլ պետք է փաստաթղթավորված լինի։ Թող մեզ լուսանկարները ցույց տան, որ այդ ծառերը չոր են։ Ամեն հատված ծառ պետք է ունենա փաստաթուղթ, թող փաստաթղթերով ցույց տան։ Ոչ մեկ չի կարող վերցնի ու գնա կտրի, հենց այնպես ասելով չի, որ չոր են եղել»,- ասաց նա։

Նարեկ Կիրակոսյան