«Ասում են՝ նախագահին տեսել, ուրախությունից զուգարանում ինֆարկտ է ստացել». հրապարակվեց Քոչարյանի անվտանգության նախկին պետի ցուցմունքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

«Առագաստ» սրճարանում 2001 թվականին տեղի ունեցած սպանության գործով այսօր դատարանում հրապարակվեցին այն ժամանակ նախագահ եղած Ռոբերտ Քոչարյանի անվտանգության պետ Աղամալ Հարությունյանի՝ դատարանում տված ցուցմունքները:

Դատարանում քննվող գործը վերաբերում է 2001 թվականի սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվտանգության աշխատակից Հարությունյանի և Պողոսյանի միջև «Առագաստ» սրճարանում տեղի ունեցած միջադեպին, որի հետևանքով Պողոսյանը սպանվել էր: Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Աղամալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ նախկին Քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածով նախատեսված՝ հանցավոր անփութությամբ անզգույշ սպանություն կատարելու համար, սակայն Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո այս գործը վերաբացվել է Աղամալյանի արարքը վերաորակվել դիտավորյալ սպանության:

Դատաքննական ցուցմունքներում Աղամալ Հարությունյանը հայտնել է, որ թերթերից է իմացել, որ Պողոս Պողոսյանը մահացել է:

«Ասում են՝ նախագահին տեսել է, ուրախությունից զուգարանում ինֆարկտ է ստացել»,- ի պատասխան դատարանում իրեն տրված հարցի՝ ասել է Աղամալ Հարությունյանը:

Նա նշել է, որ ինքն ու Պողոս Պողոսյանը զուգարանում վիճաբանության պահին երկուսով են եղել, մինչդեռ գործում առկա է վկա Ստեփան Նալբանդյանի ցուցմունքն այն մասին, որ այնտեղ մոտ 6 անձ է եղել:

Նալբանդյանի ցուցմունքի առնչությամբ Աղամալ Հարությունյանը հայտնել է, որ զուգարանում այդքան տեղ չկար:
Նշենք, որ այս գործի նախորդ քննության ընթացքում դատարանը հաստատված է համարել, որ 25.09.2001 թ.՝ ժամը 00:30-ի սահմաններում, Երևանի «Առագաստ» սրճարանի զուգարանում Աղամալ Հարությունյանի և ոգելից խմիչք օգտագործած վիճակում գտնվող Պողող Պողոսյանի միջև տեղի է ունեցել փոխադարձ քաշքշուկ, հասցվել են փոխադարձ հարվածներ, որոնց ընթացքում Պողոսյանը մեջքի ուղղությամբ վայր է ընկել, գլխի հետևի մասով հարվածել զուգարանի սալիկապատ հատակին, որի հետևանքով ստացած գանգուղեղային ծանր մարմնական վնասվածքից մահացել է: Դատարանի 2002 թ. փետրվարի 21-ի դատավճռով ամբաստանյալ Աղամալ Հարությունյանը դատապարտվել է 2 տարի ժամկետով ազատազրկման, միաժամանակ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան՝ 1 տարի ժամանակով: Դեպքի վերաբերյալ, սակայն, Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո դատախազությանն ուղարկված դիմումով նոր հանգամանքներ են ներկայացրել միջադեպի ականատես, վկա Սթիվեն Ջոն Նյուտոնի ներկայացուցիչները:

Ըստ Դատախազության՝ Նյուտոնի հայտարարության ուսումնասիրությամբ պարզվել է, որ այն էական նշանակություն ունեցող այնպիսի տեղեկություններ է պարունակում դեպքի մասին, որոնք առերևույթ վկայում են Պողոս Պողոսյանի՝ կյանքից ոչ թե անզգուշությամբ զրկվելու, այլ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով դիտավորությամբ սպանության մասին: Այսպիսով՝ Պողոս Պողոսյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով կայացված դատական ակտը նոր երևան եկած հանգամանքների հետևանքով վերանայելու համար Երևան քաղաքի դատախազությունում հարուցվել է համապատասխան վարույթ, ապա՝ Գլխավոր դատախազի տեղակալը բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ դատարան՝ նոր երևան եկած հանգամանքների հիմքով գործը վերանայելու և 2002թ. փետրվարի 21-ի դատավճիռն ամբողջությամբ բեկանելու պահանջով։ Բողոքը բավարարվել է, և գործն ուղարկվել է առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։ Այս գործը դատավոր Կարեն Ֆարխոյանի վարույթում քննվում է գրեթե 4 տարի։ Դատարանն այժմ մեղադրյալի հարցաքննության փուլում է գտնվում, բայց, հաշվի առնելով, որ նա հրաժարվել է ցուցմունք տալ՝ հրապարակվում են նրա՝ նախկինում տված ցուցմունքերը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Արաքս Մամուլյան