Իրանը, Չինաստանը և ՌԴ-ն «բոլոր անօրինական պատժամիջոցները» վերացնելու կոչ են արել

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանի, Չինաստանի և ՌԴ դիվանագետները Պեկինում կայացած հանդիպման ժամանակ մտքեր են փոխանակել իրանական միջուկային ծրագրի և ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այլ միջազգային հարցերի շուրջ, գրում է Irna գործակալությունը։

Համատեղ հայտարարության մեջ նրանք ընդգծել են «բոլոր անօրինական, միակողմանի պատժամիջոցների վերացման անհրաժեշտության» մասին։

Հանդիպմանը, որը վարել է Չինաստանի փոխարտգործնախարար Մա Չժաոսուն, մասնակցել են Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին և ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։ Երկրների ներկայացուցիչները նշել են, որ շահագրգիռ կողմերը պետք է պարտավորվեն լուծել ներկա իրավիճակի հիմնական պատճառները և զերծ մնան պատժամիջոցներից, ճնշումներից կամ ուժի սպառնալիքներից: Նրանք ընդգծել են, որ «փոխադարձ հարգանքի» վրա հիմնված երկխոսությունը հարցի միակ գործնական լուծումն է՝ կոչ անելով «համապատասխան կողմերին ձեռնպահ մնալ ցանկացած գործողությունից, որը կսրի իրավիճակը և կխաթարի դիվանագիտական ​​ջանքերը»։

Պեկինը և Մոսկվան նաև ողջունել են Իրանի հայտարարությունն այն մասին, որ իր միջուկային ծրագիրն ուղղված է բացառապես խաղաղ նպատակների, այլ ոչ թե միջուկային զենք արտադրելուն, ինչպես նաև Միջուկային զենքի չտարածման պայմանագրով և երաշխիքների համաձայնագրով նախատեսված իր պարտավորություններին ամբողջությամբ կատարելու Իրանի հանձնառությունը:

Հայտարարության մեջ նաև ընդգծվում է, որ միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման՝ Իրանի իրավունքը պետք է «լիովին» հարգվի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի