Մոսկվան և Մոսկվայի մարզը կրկին ԱԹՍ-ների զանգվածային հարձակման են ենթարկվել, Տուապսեի նավթավերամշակման գործարանում հրդեհ է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
Բոլորը

ՌԴ մի շարք բնակավայրեր, այդ թվում՝ Մոսկվան և Մոսկվայի մարզը մարտի լույս 14-ի գիշերը կրկին անօդաչու թռչող սարքերի հարձակման են ենթարկվել, գրում է Current time-ը։

Մասնավորապես, Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ների բեկորների անկման հետևանքով մասշտաբային հրդեհ է բռնկվել «Ռոսնեֆտ»-ին պատկանող Տուապսեի նավթավերամշակման գործարանում։ Տուապսեի շրջանի ղեկավար Սերգեյ Բոյկոն հաստատել է հրդեհի մասին տեղեկությունը։

Հրդեհի մակերեսը կազմում է ավելի քան հազար քառակուսի մետր։ Բոյկոն հայտնել է, որ հրդեհը կարող է տարածվել հարևան ջրամբարների վրա, և այն մարելու համար ներգրավված է 39 միավոր տեխնիկա։ Տեղի բնակիչները սոցիալական ցանցերում գրել են, որ գիշերը ժամը 3-ին լսել են Տուապսեի վրայով թռչող մի քանի անօդաչուի ձայն, որից հետո մոտ յոթ պայթյունի ձայն է լսվել։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ գիշերը հակաօդային պաշտպանության համակարգերը հետ են մղել ՌԴ  մայրաքաղաքի ուղղությամբ չորս անօդաչու թռչող սարքերի հարձակումը։ Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովն էլ գրել է, որ նախնական տեղեկություններով՝ զոհեր և վիրավորներ չկան։

«Այսօր առավոտյան մեր ՀՕՊ-ը հետ է մղել հերթական անօդաչու թռչող սարքի հարձակումը: Բալաշիխայի վրա երկու անօդաչու թռչող սարք են խոցել, որոնցից մեկի բեկորներն ընկել են Իզմայիլովո միկրոշրջանում գտնվող շինհրապարակում: Եվս մեկ անօդաչու թռչող սարք ոչնչացվել է Ժելեզնոդորոժնի միկրոշրջանում։ Երրորդ անօդաչու թռչող սարքը խոցվել է Յուժնայա Բիցա միկրոշրջանում, բեկորներն ընկել են նորակառույց բազմահարկ շենքի վրա, որտեղ դեռ ոչ ոք չի ապրում»,- նշել է նա։

Հաղորդվում է, որ Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանը դադարեցրել է թռիչքների ուղարկումն ու ընդունումը, յոթ ինքնաթիռներ ուղղորդվել են այլ օդանավակայաններ։ Նմանատիպ սահմանափակումներ են մտցվել Կալուգայի «Գրաբցևո» օդանավակայանում։ Կալուգայի շրջանի նահանգապետ Վլադիսլավ Շապշան հայտնել է, որ հակաօդային պաշտպանության ուժերը Օբնինսկում անօդաչու թռչող սարք են ոչնչացրել։

Հիշեցնենք, որ մարտի 11-ին Մոսկվան և Մոսկվայի մարզը ԱԹՍ-ների զանգվածային հարձակման էին ենթարկվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի