Դրանք անլուծելի հարցեր են, որոնց շուրջ հակասությունները վաղ թե ուշ վերականգնվելու են․ Բորիս Նավասարդյան

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ես ո՛չ համաձայն եմ դիտորդների հեռացմանը, ո՛չ էլ հայցերը հետ կանչելուն, դրանք անլուծելի հարցեր են և վաղ թե ուշ դրանց շուրջ հակասությունները վերականգնվելու են», – Factor.am-ի հետ զրույցում խաղաղության համաձայնագրի երկու չհամաձայնեցված կետերի շուրջ Հայաստանի կողմից Ադրբեջանի առաջարկներն ընդունելու հարցին ի պատասխան նման կարծիք է հայտնում Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ, քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանը։

Նրա խոսքով՝ այն երկու կետերը, որոնց շուրջ հակասությունները պահպանվում էին Երևանի և Բաքվի միջև, պետք է ընդհանրապես խաղաղության համաձայնագրում չլինեին։ Սակայն ըստ Նավասարդյանի՝ եթե այս հայտարարությունը խաղաղության գործընթացի սկիզբ դնի, ապա այն դրական քայլ կարելի է համարել։

«Այդ կետերը նաև, իմ կարծիքով, կարևոր չեն բուն համաձայնագրի համար, և այդ դեպքում կարելի է ձևացնել, որ դրանց շուրջ կա համաձայնություն։ Իրականում համաձայնության հասնելը և այդ և այլ կետերի շուրջ, որոնք դուրս են մնացել համաձայնության տեքստի նախագծից, դրանք կարճ ժամանակում և միայն համաձայնագրի տեքստը ստորագրելով չեն լուծվում», – նշում է Նավասարդյանը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն այսօր հայտարարել էր, որ Ադրբեջանն ու Հայաստանն ավարտել են տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունները։ Բայրամովը շեշտել է՝ Հայաստանն ընդունել է պայմանագրի չհամաձայնեցված վերջին երկու կետերի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկը։

Ավելի ուշ Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը հաստատեց, որ Հայաստանն ընդունում է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ Ադրբեջանի առաջարկությունները։ Արտաքին գերատեսչությունից հայտնում են, որ փաստաթուղթը պատրաստ է ստորագրման և Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ սկսել խորհրդակցություններ Համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։

Անի Թամրազյան