Շարուրի 36/1 հասցեում ամբողջությամբ դադարեցվել, ապա նաև ապամոնտաժվել են նավթամթերքի պահեստարաններ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա դեռևս 2024 թվականին Տեսչական մարմնի մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել Երևանի Շարուրի 36/1 հասցեում՝ «Ստանդարտ Պետրոլ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող արտադրական վտանգավոր օբյեկտների՝ նավթամթերքի պահեստարանների նկատմամբ․ տեղեկացնում են ՔՏՀԱ-ից։

Հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ խախտումներ։

Հաշվի առնելով հրդեհային անվտանգության պահանջների խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ Տեսչական մարմնի ղեկավարի որոշման հիման վրա ամբողջությամբ դադարեցվել են նավթամթերքի պահեստարանների շահագործումը։

Միևնույն ժամանակ տնտեսավարողը Տեսչական մարմնի ղեկավարի համապատասխան որոշմամբ ծանուցվել է պահեստարաններում առկա վառելիքն ամբողջությամբ դատարկելու և չեզոքացնելու անհրաժեշտության մասին։

Հարկ է նշել, որ Տեսչական մարմնի կողմից պահանջ է նաև ներկայացվել ապամոնտաժել նավթամթերքի պահեստարանների տարողությունները, ինչը տնտեսավարողի կողմից իրականացվել է։

Հերթական վերահսկողական շրջայցի ընթացքում՝ 2025 թվականի մարտի 11-ին, Տեսչական մարմնի մասնագետների կողմից արձանագրվել է, որ տնտեսավարողի կողմից իրականացվել է որոշման պահանջները և ամբողջությամբ ապամոնտաժվել են նավթամթերքի պահեստարանները։