ՊՆ նախկին պաշտոնյան մեղադրվում է Իսակովի պողոտայում ինքն իրեն հողամասեր ապօրինի օտարելու մեջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.09.2026 | 22:55
«Ինտերը» 0:2-ից հետո կամային հաղթանակ է տարել «Նապոլիի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության և զորքերի բնակապահովման վարչության նախկին պետ Արմեն Սարգսյանը մեղադրվում է Իսակովի պողոտայում ինքն իրեն հողամասեր օտարելու մեջ: Առուվաճառքի գործարքը, սակայն, կնքվել է ոչ թե Պաշտպանության նախարարության և Արմեն Սարգսյանի, այլ նախարարության և Սարգսյանի քրոջ ամուսնու՝ Հրահատ Ստեփանյանի միջև:

Մեղադրող Գորիկ Հովակիմյանն այսօր հանդես եկավ բացման խոսքով, որի շրջանակներում ներկայացրեց Արմեն Սարգսյանին վերագրվող արարքները, նշեց Իսակովի պողոտայի այն բոլոր հողատարածքները, որոնք 2005-2006 թվականներին՝ Սերժ Սարգսյանի՝ ՊՆ նախարար եղած ժամանակ օտարվել են: Ըստ դատախազության՝ դրանք օտարվել են օրենքի խախտմամբ՝ ուղղակի վաճառքով այն դեպքում, երբ պետք է աճուրդ հայտարարվեր:

Ուղղակի վաճառքով օտարված հողակտորներից երկուսը, ըստ Դատախազության, Արմեն Սարգսյանն է գնել:

Ընդհանուր առմամբ՝ Արմեն Սարգսյանին 19 դրվագ օրենքի խախտմամբ հող օտարելու արարք է վերագրվում: Մեկ դրվագով Իսակովի պողոտայում հող օտարելիս Պաշտպանության նախարարը եղել է ոչ թե Սերժ Սարգսյանը, այլ Միքայել Հարությունյանը:

Արաքս Մամուլյան