Ռուսաստանը ոչ թե ժամանակավոր հրադադար, այլ երկարաժամկետ կարգավորում է ուզում․ Կրեմլ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը «Россия-1» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ Ռուսաստանի իշխանությունները շահագրգռված են Ուկրաինայի հետ հակամարտության երկարաժամկետ կարգավորմամբ, այլ ոչ թե ժամանակավոր զինադադարով, գրում է Meduza-ն։

«Մենք կարծում ենք, որ մեր նպատակը երկարաժամկետ խաղաղ կարգավորումն է, մենք ձգտում ենք խաղաղ կարգավորման, որը հաշվի կառնի մեր երկրի օրինական շահերը, մեր հայտնի մտահոգությունները։ Ինձ թվում է, որ այս իրավիճակում ոչ մեկին պետք չէ խաղաղ գործողությունների իմիտացիա»,- ասել է Ուշակովը։

Նա հայտնել է, որ ՌԴ-ի դիրքորոշումը ներկայացրել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

«Ես, բնականաբար, մեկնաբանեցի ժամանակավոր հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները և հայտնեցի մեր դիրքորոշումը, որ սա ոչ այլ ինչ է, քան ժամանակավոր հանգստություն ուկրաինացի զինվորականների համար, ոչ ավելին»,- ասել է ՌԴ նախագահի օգնականը։

Նա նաև հայտարարել է՝ մարտի 13-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պուտինը կարող է «ավելի կոնկրետ և բովանդակալից գնահատականներ» հայտնել Ուկրաինայում ժամանակավոր  հրադադար մտցնելու առաջարկի վերաբերյալ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի