«Ոչ ոք ապահովագրված չէ Թրամփի մարտավարությունից». Կանադայի ահազանգը G7-ի հանդիպմանը

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին ծրագրում է G7-ի իր գործընկերներին Քվեբեկի Շարլվուայում ողջունել  հետևյալ նախազգուշացումով. «Եթե ԱՄՆ-ը կարող է դա անել մեզ՝ իր ամենամոտ ընկերոջ հետ, ապա ոչ ոք ապահով չէ»։ Այս մասին գրում է Politico-ն։

Այս շաբաթ G7-ի արտաքին գործերի նախարարների հանդիպման պաշտոնական օրակարգում, որը հյուրընկալում է Կանադան, Ուկրաինայի, Մերձավոր Արևելքի, Հաիթիի և Վենեսուելայի հարցն է, բայց ոչինչ չկա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առևտրային պատերազմի կամ ինքնիշխանության սպառնալիքների մասին։ Այնուամենայնիվ, Մելանի Ժոլին Օտտավայում լրագրողներին ասել է, որ ծրագրում է այդ հարցը բարձրացնել եվրոպացի գործընկերների հետ։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նոր է ժամանելու Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքից, որտեղ բանակցում էր Ռուսաստան-Ուկրաինա 30-օրյա զինադադարի պայմանների շուրջ։

Ժոլին նախատեսում է Ռուբիոյի հետ հանդիպմանն «առավելագույն ճնշում» գործադրել Կանադայի ինքնիշխանության և ապրելակերպի պաշտպանության հետ կապված:

«Մենք ոչինչ չենք արել՝ արդարացնելու Թրամփի հարձակումները մեր երկրի, մեր տնտեսության և մեր ինքնության վրա։ Կանադան ձեր լավագույն ընկերն է, լավագույն հարևանը և լավագույն դաշնակիցը»,- ասել է նա։

Ինչ վերաբերում է Կանադայի ինքնիշխանությանը, Ժոլին նշել է, որ G7-ի հանդիպումներում ինքը փնտրում է նոր ուղիներ՝ Եվրոպայի հետ համագործակցելու զորավարժությունների և զենքի ու պաշտպանական այլ սարքավորումների ձեռքբերման հարցում:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի