ՊԱՏՄԱԿԱՆ. Հայաստանի ֆուտզալի հավաքականը առաջին անգամ իրավունք ստացավ մասնակցելու Եվրոպայի առաջնությանը

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

ՈՒԵՖԱ Ֆուտզալի Եվրո-2026-ի որակավորման հիմնական փուլի վերջին տուրում Հայաստանի հավաքականը Երևանում հյուրընկալեց Ղազախաստանի ընտրանուն:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադահլիճում կայացած խաղի մեկնարկում Հայաստանի հավաքականն ակնհայտ առավելություն ուներ, Ղազախստանն էլ հստակ էր գործում պաշտպանությունում: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն առաջինը բացեց հանդիպման հաշիվը:

Դիպուկ հարվածով աչքի ընկավ Նիկիտա Խրոմիխը: Բաց թողած գնդակից հետո ղազախները տիրել էին նախաձեռնությանը, սակայն հակագրոհներից մեկի ժամանակ` 13-րդ րոպեին, Նիկիտա Խրոմիխը երկրորդ գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը: Մինչ խաղակեսի ավարտը Ղազախաստանի ընտրանուն հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը:

Աչքի ընկավ Տուրսագուլովը: Երկրորդ կեսի մեկնարկին` 23-րդ րոպեին, Հայաստանի ազգային ընտրանին երրորդ գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը: Նիկիտա Խրոմիխը խփեց իր երրորդ գնդակը: Դրվագներից մեկի ժամանակ, տեսնելով, որ Ղազախաստանի հավաքականի դարպասապահը տեղում չէ, Հայաստանի ֆուտզալի ընտրանու դարպասապահը` Ալբերտ Աղաջանովը, հեռահար դիպուկ հարվածով գրավեց ղազախների դարպասը:

Հանդիպման 32-րդ րոպեին Հայաստանի թիմից ինքնագոլի հեղինակ դարձավ Ալբերտ Աղաջանովը:Հայաստան-Ղազախստան`4:2:Հայաստանի ֆուտզալի հավաքականը մրցաշարային աղյուսակում գրավեց առաջին հորիզոնականը` հավաքելով 16 միավոր և պատմության մեջ առաջին անգամ հանդես կգա Եվրոպայի առաջնության հիմնական փուլում: