ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Էստոնիայի ԱԳՆ պետքարտուղարը քննարկել են փոխգործակցության հարցեր

Լուրեր

25.05.2026 | 13:14
Փաշինյանին էլ են օտարներն աջակցում, վատ եմ գնահատում Ռուբիոյի այցը․ Թաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.05.2026 | 13:07
Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան ժամանել է Կիև
25.05.2026 | 13:06
Արթուր Օսիպյանի ազատ արձակման պահանջով ակցիա՝ Կառավարության շենքի դիմաց. ՈՒՂԻՂ
25.05.2026 | 12:59
Խուզարկություններ «Ուժեղ Հայաստանի» Ավանի գրասենյակներում. կա 5 ձերբակալված
25.05.2026 | 12:51
Ընդունելու ենք «Սաֆարովի կանխարգելման օրենք»․ ադրբեջանցիները չեն կարող ՀՀ-ում տուն գնել․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.05.2026 | 12:40
Ռուսաստանում երկու մարդ է զոհվել ուկրաինական ուժերի գիշերային հարձակման հետևանքով
25.05.2026 | 12:35
Անտոնիո Կոնտեն հայտարարել է «Նապոլիից» հեռանալու մասին
25.05.2026 | 12:29
«Խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը»․ ԿԳՄՍ-ն՝ Արտամետի Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցի փակման մասին
25.05.2026 | 12:20
Սերբիայի նախագահը հայտարարել է հնարավոր հրաժարականի մասին
25.05.2026 | 12:11
Ռուբիոն վաղը Հայաստան կգա // Մեդվեդևը սպառնում է ՀՀ-ին գազի գնի թանկացմամբ․ ԼՈՒՐԵՐ
25.05.2026 | 12:09
Վռնդել են Ռուսաստանից, խոպան էր գնացել. բանավեճ սկսվեց Փաշինյանի և գյումրեցիների միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.05.2026 | 12:06
Սամվել Կարապետյանը հայտարարություն է անում․ ՈՒՂԻՂ
25.05.2026 | 12:02
Արման Թաթոյանի քարոզարշավը Երևանում. ՈՒՂԻՂ
25.05.2026 | 12:01
Մեդվեդևը՝ ՌԴ-ՀՀ հարաբերությունների զարգացման հեռանկարների մասին
25.05.2026 | 11:55
Լուիս Սուարեսի հեթ-տրիկն օգնել է «Ինտեր Մայամիին» հաղթել 6։4 հաշվով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մարտի 12-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյան հանդիպել է Էստոնիայի ԱԳՆ տնտեսական և զարգացման հարցերով պետքարտուղար Մարին Ռատնիկի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

«Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Էստոնիայի միջև փոխգործակցության հարցերի լայն շրջանակ:

Կողմերը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների և ԵՄ անդամ երկրների հետ շարունակական ակտիվ երկխոսության շուրջ՝ կարևորելով այս ուղղությամբ Էստոնիայի կողմից ցուցաբերվող աջակցությունը:

Գոհունակությամբ նշվել է Նորդիկ-բալթյան երկրների հետ Հայաստանի համագործակցության զարգացման ակտիվ դինամիկան:

Նախարարի տեղակալ Հովհաննիսյանն իր գործընկերներին է ներկայացրել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի վերջին զարգացումները:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի»,- ասված է հաղորդագրությունում։