Պուտինը դժվար թե համաձայնի կարճաժամկետ հրադադարի․ Reuters

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Reuters գործակալության ռուսական աղբյուրները զգուշությամբ են արձագանքել 30-օրյա հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկին, որին աջակցում է Կիևը՝ նշելով, որ Ուկրաինայում պատերազմի ավարտի ցանկացած համաձայնություն պետք է հաշվի առնի Ռուսաստանի հաջողությունները և լուծի Մոսկվայի մտահոգությունները, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ռուսական բարձրաստիճան աղբյուրը Reuters-ին հայտնել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինին դժվար կլինի համաձայնել հրադադարին՝ առանց պայմանների քննարկման և որոշակի երաշխիքներ ստանալու:

«Պուտինին դժվար է համաձայնել դրան ներկայիս տեսքով: Պուտինն ամուր դիրքերում է, քանի որ Ռուսաստանն առաջ է գնում»,- ասել է աղբյուրը, որը խնդրել է անանուն մնալ՝ իրավիճակի զգայունության պատճառով:

Նա հավելել է, որ առանց երաշխիքների, բացի հրադադարից, Ռուսաստանի դիրքերը կարող են արագորեն թուլանալ, իսկ Արևմուտքը կարող է պատասխանատվությունը դնել Ռուսաստանի վրա պատերազմի դադարեցումը ձախողելու համար։

Մեկ այլ բարձրաստիճան աղբյուր էլ ասել է, որ Մոսկվայի տեսանկյունից՝ հրադադարի առաջարկը թակարդի տեսք ունի, քանի որ Պուտինի համար դժվար կլինի դադարեցնել պատերազմն առանց կոնկրետ երաշխիքների կամ պարտավորությունների։

Ռուսական երրորդ աղբյուրն էլ ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ հրադադարի առաջարկն ուղեկցվել է ԱՄՆ ռազմական օգնության և հետախուզական տեղեկատվության փոխանակման վերսկսմամբ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի