Ուկրաինան պատրաստ է շփման գծի ողջ երկայնքով լիակատար հրադադարի. Զելենսկի

Լուրեր

10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինան պատրաստ է շփման գծի ողջ երկայնքով լիակատար հրադադարի, հայտարարել է Վլադիմիր Զելենսկին։

«ԱՄՆ-ն պետք է համոզի Ռուսաստանին դա անել։ Այսինքն՝ մենք համաձայնում ենք, և եթե ռուսները համաձայնեն, այդ պահից հրադադարն ուժի մեջ կմտնի»,- ասել է Ուկրաինայի առաջնորդը։

Զելենսկու խոսքով ՝ ԱՄՆ-ի առաջարկը վերաբերում է «ամբողջական» հրադադարին՝ «ոչ միայն հրթիռների, անօդաչու թռչող սարքերի և ռումբերի հարցում, ոչ միայն Սև ծովում, այլև ճակատային գծի ողջ երկայնքով»:

Զելենսկին նաև ընդգծել է, որ Ուկրաինան «պատրաստ է խաղաղության»։ «Պատերազմը դադարեցնելու կամ պատերազմը շարունակելու իրենց պատրաստակամությունը պետք է ցույց տան Ռուսաստանում։ Եկել է ամբողջական ճշմարտության ժամանակը», – ասել է Ուկրաինայի նախագահը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ուկրաինան ընդունել է 30 օրով հրադադարի ռեժիմ սահմանելու ԱՄՆ-ի առաջարկը։ Վաշինգտոնը նաև անմիջապես վերսկսում է հետախուզական տվյալների փոխանակումն Ուկրաինայի հետ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ջիդդայում կայացած ամերիկա-ուկրաինական բանակցությունների արդյունքում որոշում է կայացրել անհապաղ վերսկսել ռազմական և հետախուզական օգնության տրամադրումը Կիևի իշխանություններին: