Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մրցույթում 3 թեկնածու անցավ անցողիկ շեմը. Կառավարությունը կընտրի նրանցից մեկին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 13:29
ՌՈ-ն կարող է իրավունք ստանալ վերահսկելու հեռախոսային հաղորդակցությունը
06.11.2026 | 13:20
Երկրպագուներն առաջարկել են ՀՖՖ նախագահի իրենց թեկնածուին
06.11.2026 | 13:13
Ռյուտեն հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմում հաղթողներ չեն լինելու
06.11.2026 | 13:00
Վեդիում շուրջ 98 մլն դրամ արժողությամբ 5 հա հողատարածքն ու շինությունը կվերադարձվեն պետությանը
06.11.2026 | 12:52
Շիրակում 12 տարեկան երեխայի նկատմամբ սեքսուալ բռնություն գործադրած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման
06.11.2026 | 12:49
Ուկրաինան հարվածել է Կրասնոդարի երկրամասում Աֆիպսկի նավթավերամշակման գործարանին
06.11.2026 | 12:38
Հայաստանի հավաքականի կազմը՝ առանց Էդուարդ Սպերցյանի
06.11.2026 | 12:27
Մարկո Ռուբիոն հերքել է հրաժարական տալու ծրագրերի մասին լուրերը
06.11.2026 | 12:15
Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի նախագահ
06.11.2026 | 12:07
Մեսրոպ Մանուկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 12:05
Համոզված եմ՝ առաջիկայում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:50
Էդգար Շաթիրյան, Վլադիմիր Վարդանյան․ Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածուները կրկին նույն անձինք են
06.11.2026 | 11:46
«Գարեգին Բ-ի գործով Արման Սարոյանը և մեղադրողները չէին ներկայացել,միտում ունեն ձգձգելու քննությունը»․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:38
Մարդիկ ունեն պետությունը ատելու հիշողություն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:25
Փաշինյանը պատասխանում է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի մասնակիցների հարցերին․ ՈւՂԻՂ
Բոլորը

Ավելի քան երեք ամիս առանց ղեկավար աշխատած Հակակոռուպցիոն կոմիտեն առաջիկայում նոր նախագահ կունենա։ Այսօր 13 ժամ տևած մրցույթից հետո հանձնաժողովի կողմից ամենաշատ ձայներ հավաքեցին Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Նահապետյանը, վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը և  ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության նախկին ավագ դատախազ Գևորգ Քոչարյանը։ Այս փուլից հետո ընտրված թեկնածուները պետք է ներկայացվեն Կառավարություն, որտեղ հավանության արժանանալուց հետո նրանցից մեկը պաշտոնապես կնշանակվի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ։

Հիշեցնենք՝ ՀԿԿ նախագահի պաշտոնի համար պայքարում էր 5 թեկնածու, Հակակոռուպցիոն կոմիտեի քննչական երրորդ վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արտաշես Մաիլյանը և փաստաբան Կարեն Բատիկյանը ևս ցուցակում էին։ Խորհրդի անդամները Բատիկյանի բարեվարքությունը գնահատեցին 90, Մաիլյանինը՝ 266, Մարտիրոսյանինը՝ 393, Նահապետյանինը՝ 439 և Քոչարյանինը 379 միավոր։ Թեկնածուները պետք է նվազագույնը 300-ի շեմը հաղթահարեին։

Թեկնածուներից յուրաքանչյուրին 5 հոգուց բաղկացած խորհրդի անդամները տարբեր հարցեր ուղղեցին՝ ստուգելու նրանց մասնագիտական կարողությունը եւ գնահատելու նրանց բարեվարքությունը։

Նշենք, որ մրցույթն անցկացվում է երկրորդ անգամ, առաջին անգամ բարեվարքության շեմը չհաղթահարեց Ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության պետ Ռաֆայել Երիցյանը։

Ռոզա Վարդանյան