Պետություն-մասնավոր փոխշահավետ համագործակցության մոդել է ներդրվում. ՀՀ ԿԳՆ

Լուրեր

20.11.2026 | 20:25
Գյումրիում ԵԱՏՄ երկրների մաքսային ծառայությունները 21 որոշում են ընդունել․ Հակոբյանը վերանշանակվել է կոլեգիայի փոխնախագահ
20.11.2026 | 20:13
Հունգարիան հանել է վետոն ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության համար 4-րդ և 5-րդ կլաստերները բացելու հետ կապված
20.11.2026 | 20:00
Ադրբեջանը կստորագրի Խաղաղության համաձայնագիրը, եթե ԹՐԻՓՓ-ի իրագործումը տեսանելի դառնա․ Սահմանադրությունը պատրվակ է․ Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 19:51
Չհամարձակվե՛ք մեզ ասել, որ մենք դեմ ենք խաղաղության գործընթացին․ Արամ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 19:40
ՌԴ-ն մանրամասներ է հայտնել Ղրիմի կամրջի վնասների մասին
20.11.2026 | 19:30
ՀԱՊԿ-ը կարող է հեռացնել ՀՀ-ին՝ առանց նրա համաձայնության․ ինչո՞ւ չի անում և ի՞նչ է նախատեսում կանոնադրությունը 
20.11.2026 | 19:21
ՀՀ-ում հասարակական կազմակերպությունները թափանցիկ են աշխատում․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 19:12
Խաղաղության պայմանագիրը բերե՛ք, ստորագրենք, վավերացնե՛նք․ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 19:00
Փաստը, որ ԱՄՆ-ը քննարկում է եվրոպական անվտանգության ճարտարապետությունը, հաղթանակ է Մոսկվայի համար․ Կուրտ Վոլքեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:52
«Էս մարդիկ խաղաղության վերջին խոչընդոտն են». Ռուբեն Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:43
Պարոն Ռուբինյա՞ն, ի՞նչ կա էդքան ոգևորվել եք․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:39
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, իրավիճակը կկառավարենք․ պիտի որոշենք՝ կայսերական ամբիցիաներին տրվո՞ւմ ենք․ Արսեն Թորոսյան
20.11.2026 | 18:30
«Իմ առաջարկից հետո մի շարք ՀԿ-ներ Ձեր հրաժարականն էին պահանջում»․ Ֆարմանյանը՝ փոխնախարարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:29
Շվեդիան վիզա չի տրամադրի ռուս մարզիկներին
20.11.2026 | 18:19
Բանակից ազատելու դեպքերն ուսումնասիրեք 2018-ից հետո. Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կարևորելով Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում կրթության ոլորտի զարգացումը և աշխատաշուկայի համալրումը որակյալ մասնագետներով՝ ԿԳՆ Բերդի արհեստագործական պետական ուսումնարանի և «Տավուշ-Տեքստիլ» ՍՊԸ-ի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, համաձայն որի՝ թեթև արդյունաբերության /տեքստիլ/ ոլորտում արտադրական գործունեություն իրականացնելու համար ուսումնարանը կիրականացնի արհեստավորների պատրաստում և վերապատրաստում, կտրամադրի անհրաժեշտ տարածք, իսկ «Տավուշ-Տեքստիլը» կտրամադրի անհրաժեշտ նյութատեխնիկական բազա։
Հուշագրի ստորագրմանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, «Տավուշ-Տեքստիլ» ՍՊԸ-ի հիմնադիր Սուրեն Երիցյանը, Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը, գործատուներ։

«Առաջին իսկ օրվանից, երբ ստանձնել եմ նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտի համակարգման պատասխանատվությունը, մեծ ուշադրություն եմ դարձրել այս ոլորտին, որովհետև տարիներ շարունակ այն կարծես համարվել է կրթության խորթ զավակ՝ հատկապես ավագ դպրոցի բարեփոխումների համատեքստում: Իմ խորին համոզմամբ՝ հնարավոր չէ որևէ համակարգ մյուսի հաշվին կայացնել. դրանք պետք է համընթաց զարգանան՝ իրար փոխլրացնելու սկզբունքով»,-նշել է նախարարի տեղակալը՝ ընդգծելով, որ առանց մասնավոր սեկտորի մասնակցության՝ անհնար է ՄԿՈՒ ոլորտի զարգացումը, քանի որ, ի վերջո, ուսհաստատությունը մասնագետներ է պատրաստում աշխատաշուկայի համար: «Առանց կրթության՝ մեր երկիրը չի կարող զարգանալ և մրցակցել աշխարհում: Այս առումով «Տավուշ-Տեքստիլ» ՍՊԸ-ի հիմնադիր Սուրեն Երիցյանը կարող է լավ օրինակ ծառայել ՀՀ մյուս գործարարների համար: Վերջին շրջանում, երբ փորձ է արվում որոշ գործարարների համոզել, որ մասնակցություն ունենան ուսհաստատությունների կյանքում, վերջիններս հարց են բարձրացնում, որ երբ կմասնավորեցվի համապատասխան շենքը, այն ժամանակ էլ ներդրում կարվի: Ես կարծում եմ, սակայն, որ ճիշտ ճանապարհը փոխշահավետ համագործակցությունն է, հենց նույն բիզնեսն այլ տեսանկունից զարգացնելու հեռանկարը: Այս հուշագրով մենք հստակ ուղերձ ենք հղում գործարարներին՝ հիմք դնելով պետություն-մասնավոր համագործակցության այսպիսի մոդելի»,-նշել է Հովհաննես Հովհաննիսյանը՝ հույս հայտնելով, որ այս ձևաչափն արդյունավետ կաշխատի նաև ՀՀ մյուս մարզերում և Արցախում:

«Տավուշ-Տեքստիլ» ՍՊԸ-ի հիմնադիր Սուրեն Երիցյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ նոր կառավարությանը՝ խնդրին օպերատիվ լուծում տալու համար: «Երբ հարցը բարձրացրեցինք ՀՀ վարչապետի՝ Տավուշ այցելության ընդացքում, մեզ հետ միանգամից կապ է հաստատել ԿԳ նախարարի տեղակալը, որի արդյունքում բոլոր խնդիրները շատ արագ կարգավորվել են: Սա հավատ է ներշնչում, որ մեր հենարանը ամուր է, և ցանկացած պահի կարելի է բոլոր խնդիրները բարձրաձայնել, որոնք համատեղ լուծումներ կստանան: Այսօր իրոք ՀՀ-ում բիզնես միջավայրը լավանալու միտում ունի, որը, սակայն, նաև ժամանակ է պահանջում»,-նշել է գործարարը՝ ընդգծելով, որ լավագույն վարպետների փորձը սերունդներին փոխանցելու և այդ փորձը չկորցնելու խնդիր կա: