Թեհրանը Թրամփից նամակ չի ստացել․ Իրանի ԱԳՆ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Թեհրանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից նամակ չի ստացել, գրում է Mehr գործակալությունը։

Երկուշաբթի ամենշաբաթյա ասուլիսում Բաղային անդրադարձել է Իրանում և տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումներին։ Պատասխանելով Իրանին ուղղված Թրամփի նամակի վերաբերյալ լրագրողների հարցին՝ նա ասել է․ «Մենք նամակ չենք ստացել»։

«Ամերիկացի քաղաքական գործիչների քաղաքականությունը վախեցնելն է։ Իսլամական Հանրապետությունը երբեք չի հրաժարվել բանակցություններից։ Իրանըը երբեք չի ընդունի բանակցությունները ճնշման տակ»,- պատասխանելով բանակցությունների վերաբերյալ Իրանի դիրքորոշման մասին հարցին՝ հավելել է իրանցի բարձրաստիճան դիվանագետը։

Դատապարտելով Իրանի դեմ Արևմուտքի պատժամիջոցները՝ Բաղային շեշտել է, որ «Իրանի ժողովրդի դեմ ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցներն իրավական հիմնավորում կամ հիմք չունեն և բացարձակապես անօրինական են»։

Նա նաև կոչ է արել տարածաշրջանի երկրներին որոշումներ կայացնել՝ «ելնելով իրենց ազգային շահերից և մտահոգություններից, Իրանի հետ լավ հարաբերություններից և թույլ չտալ, որ ԱՄՆ-ի անօրինական ճնշումները բացասաբար ազդեն Իրանի ժողովրդի հետ իրենց հարաբերությունների վրա և խռովություն ու պառակտում առաջացնեն տարածաշրջանի երկրներում»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ցանկանում է բանակցություններ վարել Թեհրանի հետ միջուկային ծրագրի շուրջ և նամակ է ուղարկել Իրանի գերագույն հոգևոր առաջնորդին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի