Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Սամարայում նավթավերամշակման գործարանի վրա

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մարտի լույս 10-ի գիշերը ուկրաինական անօդաչու սարքերը հարձակվել են Սամարայի մարզի Նովոկույբիշևսկի նավթավերամշակման գործարանի վրա, գրում է Meduza-ն։

Տեղի բնակիչները հայտնել են չորս պայթյունի մասին, հաղորդում է Shot Telegram ալիքը: Սամարայի շրջանի ղեկավար Վյաչեսլավ Ֆեդորիշչևը հաստատել է անօդաչու թռչող սարքի հարվածը Նովոկուիբիշևսկին։

«Այս գիշեր հակառակորդը ևս մեկ փորձ է կատարել հարձակվելու մեր ձեռնարկությունների վրա։ Անհաջող էր: Նովոկույբիշևսկում երեք անօդաչու թռչող սարք է ոչնչացվել։ Չկան հրդեհներ և վնասներ, ամեն ինչ նորմալ ռեժիմում է»,- գրել է նա։

Միաժամանակ, ՌԴ ԱԻՆ-ը հայտնել է տեղի Մոլոդոգվարդեյսկայա փողոցում 1500 քառակուսի մետր մակերեսով հրդեհի մասին։ Այս փողոցում է գտնվում նավթավերամշակման գործարաններից մեկը։ ԱԻՆ-ից հայտնում են, որ հրդեհի մարման աշխատանքներին ներգրավվել է 87 աշխատակից և 27 միավոր տեխնիկա։

Տարածաշրջանային իշխանություններն ու Արտակարգ իրավիճակների նախարարությունը դեռևս պաշտոնապես չեն կապում անօդաչու թռչող սարքի հարձակումն ու նավթավերամշակման գործարանի մոտ բռնկված հրդեհը։

Ռուսաստանի ՊՆ-ն էլ հայտնել է մարտի լույս 10-ի գիշերը ուկրաինական ինը անօդաչու թռչող սարքերի ոչնչացման մասին։ Հաղորդագրությունում ասվում է, որ երեք անօդաչու թռչող սարք է խոցվել Սամարայի, երկուսը՝ Վորոնեժի և Օրյոլի շրջանների, մեկական՝ Բելգորոդի և Կուրսկի շրջանների վրա:

Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի ապատեղեկատվությանը հակազդման ուկրաինական կենտրոնի ղեկավար Անդրեյ Կովալենկոն հայտարարել է, որ անօդաչուների թիրախը հենց Նովոկույբիշևսկի նավթավերամշակման գործարանն է եղել։ Այն ռազմավարական նշանակություն ունի ռուսական բանակի համար, քանի որ ապահովում է ռազմական գործողությունների համար վառելիքի կայուն մատակարարում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի