«Վարդանյանի ուղերձը կոչնակ է», «Ճնշման լծակ է հայկական կողմի վրա»․ բախվող կարծիքներ Ռուբեն Վարդանյանի ձայնագրության շուրջ

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Ի նշան Բաքվի կեղծ դատավարության դեմ բողոքի փետրվարի 19-ից հացադուլ հայտարարած Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի՝ բանտից ընտանիքի միջոցով փոխանցած ձայնային հաղորդագրությունը շարունակում է մնալ հասարակական-քաղաքական քննարկումների կենտրոնում: Արցախի նախկին պաշտոնյան իր ուղերձում իրական և

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասում է՝ որևէ սառնասիրտ մարդ չի կարող առանց հուզմունքի, ցավի ու ափսոսանքի լսել Բաքվի բանտից Ռուբեն Վարդանյանի աուդիոուղերձը։ Ընդդիմադիր պատգամավորի համոզմամբ՝ Վարդանյանի ուղերձը կոչնակ է։
«Այն կոչնակ է նաև Հայաստանին, հայ հասարակությանը և այդ հարցով ընդհանրապես հրապարակային խոսելուց խուսափող իշխանությունների գործողությունները ճիշտ գնահատելու համար։ Մարդը, որը հացադուլի է գնում, ուրեմն, իր մեջ ինչքան ոգի և ուժ պետք է ունենա»,- նկատեց նա։

Վարդանյանի՝ Բաքվի ուղերձի վերաբերյալ Factor.am-ը փորձեց լսել նաև իշխանության ներկայացուցիչների տեսակետները։ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորները, սակայն, զերծ մնացին այդ մասին որևէ բան ասել՝ գերիներին չվնասելու պատճառաբանությամբ։ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն էլ նշեց, որ ուղերձը չի մեկնաբանում։

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի կարծիքով՝ մտածելու տեղիք է տալիս այն, որ Ռուբեն Վարդանյանը կարողացել է Բաքվի բանտից ուղերձ հղել։ Դա, ըստ Սաֆարյանի, նշանակում է՝ Ադբեջանն էլ դեմ չի եղել, որ այդ ուղերձը հնչի Հայաստանի ներսում, որովհետև այն ազդում է մեր իրավիճակի վրա, մարդիկ այն քննարկում են։ Ստյոպա Սաֆարյանի դիտարկմամբ՝ Ադրբեջանի և Ռուսաստանի ցանկությունն է եղել, որպեսզի ՀՀ- Ադրբեջան օրակարգում՝ այս ուղերձով մի ճնշման լծակ էլ ավելանա հայկական կողմի վրա։

«Կարծում եմ, որ հենց այդ շահագրգռվածությամբ է, որ Ադրբեջանը թույլ է տվել, կամ չի կասեցրել, որպեսզի Վարդանյանն այդ ուղերձը հնչեցնի։ Մարդկայնորեն հասկանալի է, որ այնտեղ կան խոսքեր, որոնք ուղղված են այն մարդու կնոջը, ում մեքենայում է եղել, ով իր պատճառով ռազմագերի է դարձել»,-նկատեց քաղաքագետը։

Սաֆարյանը հիշեցրեց, որ մինչև Վարդանյանի ձայնային ուղերձը նրա միջազգային փաստաբաններ էին հայտարարությամբ հանդես եկել և հուշել, թե ինչ պետք է անեն Հայաստանի իշխանությունները։

«Սա նշանակում է, որ կա ընդհանուր նպատակ, որ այդ խնդիրը ՀՀ-ն պաշտոնական օրակարգով վերցնի իր վրա և գնա զիջումների՝ հանուն ռազմագերիների։ Դա բավականին բարդ խնդիր է։ Այս խնդիրը, եթե դարձվում է ՀՀ-Ադրբեջան օրակարգի մաս, ապա Հայաստանը դրա դիմաց զիջումների է գնալու, դա աներկբա է։ Իսկ դա ոչ միայն Ռուբեն Վարդանյանի, այլև՝ մյուսների դեպքում պետք է լուծվեր նոյեմբերի 9-ի հայտարարության 2-րդ կետով, որը խախտվել է Ադրբեջանի կողմից։ ՀՀ-ն դրա դիմաց այն ինչ պետք է տար, արդեն տվել է, հիմա ստացվում է, որ հայկական կողմը պետք է լրացուցիչ այլ զիջումներ կատարի։ Ես չեմ կարծում, որ Հայաստանը պետք է անի այն, ինչ հուշում է Ռուբեն Վարդանյանի փաստաբանը, կամ ինչը տրամաբանորեն բխում է Վարդանյանի ուղերձից, բայց հայկական կողմն անելիք ունի»,- տեսակետ հայտնեց նա։

Նշենք, որ Արցախի նախկին պետնախարարի շինծու քրեական գործով դատական հերթական վերջին նիստից հրապարակված լուսանկարներում Վարդանյանի դեմքի տարբեր հատվածներում կապտուկներ են երևում։ Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանը հայտարարություն էր տարածել` նշելով, որ Վարդանյանը մեկ շաբաթ առաջ դիմել է հացադուլի ի նշան բողոքի Ադրբեջանում իր և մյուս հայ քաղբանտարկյալների նկատմամբ իրականացվող քաղաքական ցուցադրական դատավարության։
Ի պաշտպանություն Ռուբեն Վարդանյանի և մյուս գերիների՝ Հայաստանում նրա թիմակիցները, քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներ ու քաղաքացիներ բողոքի ակցիաներ են իրականացրել ԱԳՆ-ի, Կառավարության շենքերի, ինչպես նաև ՄԱԿ-ի և ԿԽՄԿ երևանյան գրասենյակների դիմաց։
Վարդանյանի թիմակից, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանն էլ Ազատության հրապարակում է հացադուլ սկսել՝ որպես խնդրանք Արցախի նախկին պետնախարարին՝ «դադարեցնելու իր կյանքի համար անդառնալի սպառնալիք հանդիսացող հացադուլը»։

Մանյա Պողոսյան