Դպրոցի երրորդ հարկի պատուհանից ընկած երեխայի վիճակը կայուն է

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Կոտայքի մարզի Ջրվեժի միջնակարգ դպրոցի երրորդ հարկից ընկած աշակերտի առողջական վիճակն այս պահին կայուն է: Տեղեկությունը Factor.am-ին հայտնեց դպրոցի նախկին տնօրեն, այժմ վարչատնտեսական հարցերի համակարգող Լիլիթ Վարդանյանը:

«Երեխայի ոտքն է կոտրված, ճակատային հատվածը՝ վնասված: Պատուհանից թռել է, ոտքերի վրա իջել ու ընկել: Գիտակցության անկում չի եղել, ամբողջ ժամանակ ասել է՝ կներեք, ես չհասկացա, ես պիտի չանեի»,- ասաց դպրոցի աշխատակիցը:

ՆԳՆ ոստիկանության լրատվության վարչությունից փոխանցում են, որ Ջրվեժի դպրոցի երրորդ հարկի պատուհանից երեխայի ընկնելու դեպքի վերաբերյալ ահազանգ ունեն:

Հիշեցնենք, որ ավելի վաղը Factor.am-ը գրել էր, որ Կոտայքի մարզի Ջրվեժի միջնակարգ դպրոցում աշակերտ է ընկել դպրոցի երրորդ հարկից։ Դպրոցի բակում հավաքված ծնողները Factor.am-ին փոխանցեցին, որ երեխան իրեն նետել է դասարանի պատշգամբից։ Բակում հավաքված երեխաներն էլ խոսում էին, որ 7-րդ դասարանի աշակերտը մոտենալով բաց պատշգամբին դասարանում ասել է, թե պատուհանը փակում է, սակայն կանգնել է և իրեն ցած նետել երորդ հարկից։ Այս կամ այն վարկածի պաշտոնական հաստատում չկա։

 

Անի Թամրազյան